«Մադրիդի Ռեալի», «Բարսելոնայի» և «Բետիսի» նախկին խաղացող Ալֆոնսոն խոստովանել է, որ Հոգով Մադրիդիստ է, սիրում է «Բետիսը», սակայն ամենի հետ նաև հարգում է «Բարսելոնային»:
Ալֆոնսո Պերեզ Մունյոսը խաղացել է իսպանական երկու գրանդ ակումբներում: Վաղը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք Կլասիկոյի վերաբերյալ, Ալֆոնսոն կարծում է, որ Մադրիդցիները պետք է հենց սկզբից տիրեն առավելությանը ու ճնշում գործադրեն: Հաշիվը ըստ Ալֆոնսոյի կլինի 2-0 հօգուտ «Ռեալի»:
«Ճիշտ է, խոստովանում եմ, որ ՄԱդրիդիստ եմ, սակայն կան լավ հիշողություններ կապված «Բարսայի» հետ, բայց դրանք անձնական են, ոչ մարզական: Հիշում եմ մանուկ հասակում վանկարկում էի Բարսա՜ Բարսա՜, այնպես ինչպես Միշելն ու Ռաուլը «Ատլետիկո»: Բայց արդեն 13 տարեկանում, երբ միացա «Ռեալին», ես այս թիմին դարձրեցի հենց իմը: Այժմ հաղթանակ եմ մաղթում Եվրոպական մրցաշարում»:
Պահպանված լավ հիշողությունները «Բետիսից», Ալֆոնսոն նույնպես հիշեց, որտեղ եղել է առաջատարներից մեկը: «Մենք աղյուսակում ներքև էինք իջել և այս ակումբը հետաքրքվեց ինձնով ու տեղի ունեցավ գործարքը»:
Եվ վերջում նա հիշեց Խետաֆեն, որտեղ ծնվել է ֆուտբոլիստը: Այժմ մտավախություն կա, որ արաբական կապիտալիստների գործենեության արդյունքում այս թիմը կարող է զիջել իր դիրքերը: Այսքանով եզրափակեց Ալֆոնսոն:
KING RAUL, Realmadrid.am