HalaMadrid TV MOBILE

ՌԱՄՈՍ. «ԲԵՌՆԱԲԵՈՒՆ» ՊԵՏՔ Է ԲԱՑԻ ԱՅՍ ԽԱՂԻ ՀԱՇԻՎԸ»
21:56:02 26.04.2011

«Հիմա մեր թիմը միասնական է ավելի քան երբևէ. պայքարելու ենք մինչև վերջին շունչը»:

Անցած շաբաթվանից սկսած «Ռեալը» մտածում է միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների մասին: Թիմը մարտական է տրամադրված և յուրաքանչյուր ֆուտբոլիստ անհատապես մարմնավորում է թիմային ընդհանուր ոգին: Առաջին կիսաեզրափակիչը, ի ուրախություն «Ռեալի», անցնելու է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Ֆուտբոլիստները ուրախ են, որ հնարավորություն ունեն ևս մեկ անգամ բերկրանք պարգևել սեփական դաշտում հավաքված երկրպագուներին: «Շատ հպարտ ենք, որ նման հավատարիմ ու ջերմ երկրպագուներ ունենք, և հուսով ենք`չորեքշաբթվա խաղին մեզ մեծ աջակցություն ցույց կտան»: «Ռեալի» երկրորդ ավագը գիտակցում է, որ «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչը շատ բարդ է ստացվելու, սակայն հավաստիցնում է, որ մինչև վերջին րոպեն պայքարելու են հաղթանակի համար: «Մենք հաջողության ենք հանում պարզության, հնազանդության ու իհարկե աշխատանքի շնորհիվ: Թիմն այժմ ավելի քան երբեք միասնական է և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել խաղադաշտում»,-հայտարարել է Ռամոսը:

Շաբաթ օրը հիանալի հաղթանակ տարաք «Վալենսիայի» հետ խաղում: Թիմը լուրջ ու հավաքված տպավորություն թողեց:

Ես հպարտ եմ իմ թիմով ու գոհ մեր ցուցադրած խաղից: Կարծում եմ այդ խաղը դիտող ցանկացած մադրիդիստ հաճույք ստացավ իր սիրելի թիմի խաղից ու համոզվեց, որ հիմնական կազմում սովորաբար բացակայող կամ վնասվածքի պատճառով խաղից դուրս մնացած ֆուտբոլիստները ոչ պակաս կարևոր ու օգտակար են թիմի համար: «Մեստալյայում» տեսանք Կակային, Կանալեսին, Գրաներոյին, Պիպիտային`Իգուաինին, որը վնասվածքից հետո առաջվա մարզավիճակը ձեռք բերելու մեծ ցանկություն ունի և ջանք չի խնայում իր գոլերով թիմին օգնելու համար:


Պահեստային խաղացողները նույնպես մեծ ոգևորվածությամբ են սպասում Չեմպիոնների լիգային: Ամբողջ թիմը կենտրոնացած է կիսաեզրափակիչների վրա:

Հասել ենք մրցաշրջանի մեզ համար շատ կարևոր հատվածին, և բոլորս հույս ունենք ինչ-որ բանով օգտակար լինել թիմին: Կարևորը ընդհանուր թիմի հաջողություններն են, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստների: Հիմա թիմային ոգին շատ բարձր է, բոլորս հաղթելու մեծ ցանկությամբ ենք լցված: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ինչը երկու անգամ ապացուցեցինք «Մեստալյայում» և դրանում համոզվում ենք յուրաքանչյուր մարզման ընթացքում:


«Բեռնաբեուի» աջակցությունը կրկին մեծ դեր է խաղալու «Բարսելոնայի» հետ հանդիպման ընթացքում:

Այո, դա այդպես է: Մենք շատ երախտապարտ ենք այս մրցաշրջանում երկրպագուներից ստացած յուրահատուկ ջերմության ու հավատի համար: Այս տարի նրանք ավելի ոգևորված ու հույսերով լի են: Դա հատկապես նկատվեց «Լիոնի», «Տետենհեմի» ու «Բարսելոնայի» հետ սեփական հարկի տակի խաղերում: Իրականում հենց նրանք պետք է բացեն հաշիվը «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղում: «Բեռնաբեու» ժամանած յուրաքանչյուր թիմ պետք է զգա այդ աջակցությունը, պետք է հասկանա, թե ինչ է նշանակում խաղալ «Բեռնաբեուում»: Մեզ համար երկրպագուները անչափ կարևոր են, չենք դադարում երախտապարտ լինել նրանց»:


Ինչպիսի՞ «Բեռնաբեու» ենք անկնկալում տեսնել առաջիկա կիսաեզրափակչին:

Երբ մի քանի խաղ անդադար տեսնում ես նմանատիպ աջակցություն, այլ կերպ չես էլ կարող պատկերացնել: Երկրպագուների տրամադրվածությունը անչափ կարևոր է մեզ համար և հուսով ենք`կրկին կտեսնենք վերջին խաղերի «Բեռնաբեուն», որ մինչև վերջին րոպեն ոգեշնչում է իր թիմին և ոչ մի կասկած չունի իր թիմի նվիրված խաղի հարցում: Նրանք լավ գիտեն, որ մենք ջանք չենք խնայում խաղադաշտում, ու գնահատում են մեր աշխատանքը: Այս ներդաշնակ հարաբերությունները պետք է տիրեն թիմի ու իսկական երկրպագուների միջև:


Ինչպե՞ս ես քեզ զգում այս պատասխանատու խաղից առաջ:

Ավելի հավաքված, քան երբևէ: Ընդհանրապես բոլորս շատ մարտական ենք տրամադրված: Խաղում ենք Չեմպիոնների լիգայի պես հեղինակավոր մրցաշարում: Եկել է մեր իսկական ներուժը ցույց տալու պահը:


Ի՞նչ կասեք Մոուրինյոյի մասին:

Նա ինչպես միշտ հանգիստ է: Նա երբեք չի փոխում իր սովորույթները, պահելաձևն ու փիլիսոփայությունը, քանի որ պարզ գիտի, թե ինչ է ուզում: Շարունակելու ենք աշխատել նույն կերպ, ոչինչ չենք փոխելու, ինչ մրցակից էլ ունենանք:


Չորեքշաբթվա խաղը կարևոր է, բայց ոչ որոշից: Առջևում է «Նոու Կամպի» պատասխանը:

Այո, շատ կարևոր է հաշվի առնել, որ եզրափակչի ուղեգիրը որոշվելու է ոչ թե 90, այլ 180 րոպեների ընթացքում: Քանի որ լավ ենք ճանաչում մրցակցին, փորձելու ենք մեզ դրսևորել առաջին երկու խաղերի պես`հուսալով կրկնել նախորդ հաջողությունը: Պետք է լավ հիշենք, որ երկու ծանր հանդիպում կա մինչև եզրափակիչ:


Ի՞նչն է ամենից շատ մտահոգում Սերխիո Ռամոսին այս խաղից առաջ:

Գիտակցելով, թե ինչ պատասխանատվություն են պահանջում նման կարգի հանդիպումները, այն լարվածությունը., որ միշտ տիրում է «Բարսելոնի» դեմ խաղերում, ցանկանում եմ, որ մաքուր ու առողջ պայքար ծավալվի, որ խուսափենք ներկայացումներից, որ մրցավարը անաչառ լինի երկու թիմերի հանդեպ: Սակայն ամենից շատ ուզում եմ, որ մադրիդիզմը հաճույք ստանա իր թիմի խաղից, և ընդհանրապես բոլոր ֆուտբոլասերները վայելեն իսկական ֆուտբոլային շուո:


Սա ապրիլ ամսվա արդեն երրորդ կլասիկոն է, բայց սպասելիքները ամեն անգամ թարմ ու տարբեր են:

Երկու թիմերի կազմում էլ խաղում են ֆուտբոլային իսկական մեծություններ, և բոլորը անորոշության մեջ են լինում այս խաղերից առաջ: Ոչ ոք չի կարող հստակ նշել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները դաշտում: Լավ ենք հասկանում մեր ուսերին դրված ամբողջ պատասխանատվությունը, գիտակցում ենք, որ պաշպատնում ենք մեր թիմի գույները, մեր հզոր ակումբի պատիվն ու հեղինակությունը: Իհարկե պարզ է, որ նման խաղում հնարավոր չէ չպայքարել մինչև վերջին շունչը:


Նման կարգի խաղերում լինու՞մ են ֆավորիտներ:

Մեզ համար ոչ մի կարևորություն չի ներկայացնում ֆավորիտի գաղափարը: Եթե հաջողությունների ենք հասնում, ապա միայն աշխատանքի, դրված նպատակների ու միասնական թիմի շնորհիվ»,- եզրափակել է Սերխիո Ռամոսը:


Image

Image

Image

Armin R.M., Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4033 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

15

19 : 14

30

4

Խետաֆե

16

24 : 16

27

5

Ռեալ Սոսյեդադ

15

26 : 18

26

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

15

21 : 17

22

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

 : 

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

 : 

Սելտա

09/12 00:00

Օսասունա

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18:01:45 07.12.2019
19:03:37 06.12.2019
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը
04:52:40 06.12.2019
Կանտերանոների գոլերն այս շաբաթ
04:30:33 06.12.2019
Շաբաթվա երրորդ մարզումը
04:28:40 06.12.2019
«Էսպանյոլի» դեմ «Ռեալը» կխաղա կանաչ մարզազգեստով

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.67
10
15
Մեսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
14
10
4
0
Մեսի
Բարսելոնա
9 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.93
14
15
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,07
16
15
Օրելյանա
Էյբար
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,20
18
15
Մոնտորո
Գրանադա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,33
20
15
Էդեգոր
Ռեալ Սոսյեդադ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33