Գոնսալո Իգուաինն հեղինակեց իր առաջին հեթ-տրիկը վնասվածքից ապաքինվելուց հետո ու դժվար թե կարողանար ավելի ուրախ լինել, քան հիմա է:
«Մեծ վստահություն ձեռք բերեցի այսօր: Ես շատ ուրախ եմ, մի քիչ հոգնած, բայց դա նորմալ է: Չկա ավելի լավ տուն վերադարձի ճանապարհ, քան շատ գոլերով վերադառնալն է: Ծանր աշխատանք էր ու արժանի փոխհատուցում: Հիմա ժամանակն է ուրախանալու ու երջանկանալու, քանի որ կարող եմ օգնել թիմին մրցանակներ նվաճել, իսկ մրցանակները նվաճվում են գոլեր խփելուց հետո»:
«Ոչ-ոք եսասիրաբար չի խաղացել: Մենք խաղացել ենք որպես թիմ: Հիմա ժամանակն է հանգստանալու ու չորեքշաբթիօրյա խաղին պատրաստվելու»:
«Մոուրինյոն լայն հնարավորություն ունի ֆուտբոլիստներին ընտրելու գործում, բոլորն էլ լավ մարզավիճակում են»:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am