Զինեդին Զիդանի որդին շարունակում է մնալ եվրապական մի շարք գրանդերի ուշադրության կենտրոնում, որոնք պատրաստ են մեծ գումարներ ծախսել «Ռեալի» երիտասարդ սանին ձեռք բերելու համար:
Ըստ վերջին տեղեկությունների, այժմ «Յուվենտուսին» պատանու հանդեպ հետաքրքրությամբ գերազանցում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սակայն Էնցո Զիդանով հետաքրքրվում են ոչ միայն Եվրոպոպայի հայտնի ակումբները: Իսպանիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայքարում են երիտասարդ տաղանդին իրենց 16-ից բարձր տարիքայինների ազգային հավաքականներում տեսնելու համար: Սակայն ամեն ինչ կախված է հենց Էնցոյից, որը դեռ չի որոշել, թե որ երկիրն է ներկայացնելու:
Armin R.M., Realmadrid.am