«Ես համոզված եմ, որ նա մեր թիմում շատ երկար տարիներ կմնա, քանի որ այդ տարիները մեզ համար հաջողակ են լինելու»:
Էստեբան Գրաներոն այսօր կայացած մարզումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ամեն ինչ գնում է մարզչի ասածով: Նրա թիմի հարձակվողի մակարդակը ցույց է տալիս, որ թիմը ճիշտ ուղու վրա է»:
«Մենք համոզված ենք, որ Մոուրինյոն կմնա թիմում: Մենք բոլորս դա ենք ուզում: Առաջին օրվանից սա մի նավ է եղել, որտեղ բոլորս մեծացել ենք, սկսած մարզչից: Մենք ուզում ենք աշխատել մեր մարզչի հետ, իսկ նա այստեղ երջանիկ է: Ես համոզված եմ, որ նա այստեղ կմնա դեռ շատ երկար տարիներ, քանի որ այդ տարիները մեզ համար հաջողակ են լինելու»:
«Խաղացանկը այնպիսին է, որ մենք մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում խաղալու ենք 2 կլասիկո: Մեր նպատակն է հաղթել երկուսում էլ: Դրանք լինելու են կարևոր խաղեր երկու շատ կարևոր մրցաշարերում: Դա շատ լավ ժամանակ է, որ ամեն ինչ փոխվի: Բայց միևնույն է դեռ շատ շուտ է խոսել այդ խաղերի մասին, քանի որ մենք անցկացնելու ենք այլ խաղեր, որոնք պակաս կարևոր չեն, քան «Բարսայի» հետ մեր խաղերը»:
«Թիմում կան 24 խաղացողներ ու մարզիչն է որոշում, թե ով է խաղալու: ԶԼՄ-ները բանավիճում են այն թեմայով, թե արդյոք ինձ հետ թիմը ավելի լավ է խաղում կամ ոչ: Ես համաձայն չեմ դրա հետ: Կարծում եմ, որ մյուս խաղընկերներիս դեպքում էլ թիմը շատ լավ խաղ է ցուցադրում: Իմ նպատակն է թիմին տալ ինձանից կախված ամեն բան, աշխատել ու պատրաստ լինել ամեն պահի, երբ պետք կլինեմ մարզչին ու թիմին: Մարզիչն է ընտրում կազմը, ու նա միշտ ճիշտ որոշում է ընդունում»:
«Այսքան երկար բացակայելուց ու այդպիսի ծանր վիրահատությունից հետո Գոնսալո Իգուաինը շատ լավ մարզավիճակում է: Նրա այսքան արագ վերականգնումը զարմացրեց բոլորիս: Նա հոգեպես շատ ուժեղ մարդ է, բացի այդ էլ չի զգում ցավեր: Նա շատ կարևոր խաղացող է, ու մենք սպասում ենք նրան, որ նա նորից ցույց տա իր որակները ֆուտբոլային դաշտում: Նա շատ իրատեսորեն է տրամադրված: Մենք բոլորս շատ ուրախ ենք, որ նա նորից մեզ հետ է»:
«Ապրիլի 2/3-ին ակնկալվող ընդդիմացումը ֆուտբոլային լիգայի (LFP) ու ակումբների ղեկավարության գործն է: «Ռեալը» հայտնել է իր կարծիքը, իսկ մենք` խաղացողներս պետք է ենթարկվենք այդ դիրքորոշմանը»:
«Երբեմն դժվար է հասկանալ, որ մեր երկրի ֆեդերացիան դժվարացնում է խաղերից հետո վերականգնվելը ու նոր խաղերին պատրաստվելը թիմերի համար: Մեզ համար ամենահարմար տարբերակը կլինի խաղալ ուրբաթ, որից հետո կարող ենք հանգիստ նախապատրաստվել ՉԼ-ի խաղին: Բայց մենք կխաղանք այն ժամանակ, երբ նշանակեն մեր խաղը, ինչպես և արել ենք միշտ: Մոուրինյոն պայքարում է, որ մենք լինենք լավագույն վիճակում: Մենք անում ենք նույնը»:
Գևոր, Realmadrid.am