Այս շաբաթ 15 խաղացողներ կմիանան իրենց հավաքականներին: Կասիլյասը, Արբելոան, Ալբիոլը, Ռամոսը ու Ալոնսոն կմիանան Իսպանիայի ազգային թիմին, Մարսելոն` Բրազիլիային, Օզիլն ու Խեդիրան` Գերմանիային, Դի Մարիան ու Գարայը` Արգենտինային, Կառվալյուն, Ռոնալդուն ու Պեպեն` Պորտուգալիային, Բենզեման` Ֆրանսիային, իսկ Կանալեսը` Իսպանիայի մինչև 21 տարեկաններին թիմին:
ԻՍՊԱՆԻԱՆ ԵՎՐՈ2012-Ի ՃԱՆԱՊԱՐՀԻՆ.
Վիսենտե Դել Բոսկեի թիմը ներկայումս գլխավորում է 1--ին խումբը ու անցկացնելու է շատ կարևոր որակավորման խաղեր Չեխիայի ու Լիտվայի հետ Գրանադայում ու Կաունասում համապատասխանաբար:
ԽԱՂ |
ՕՐ ՈՒ ԺԱՄ*
|
ՄՐՑԱՎԱՅՐ |
Իսպանիա-Չեխիա |
26-03-11 22:00 |
Նուեվո Լոս Կարմենես (Գրանադա) |
Լիտվա-Իսպանիա |
29-03-11 20:45 |
Ս. Դարիուս և Ս. Ժիրենաս (Կաունաս) |
ԲԵՆԶԵՄԱՆ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԵՎՍ ՄԵԿ ԳՈԼ ԽՓԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ.
ԵՎՐՈ2012-ի շրջանակներում Ֆրանսիայի ազգային հավաքականը կմրցի Լյուքսեմբուրգի հետ, իսկ 4 օր անց ընկերական խաղ կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ:
ԽԱՂ |
ՕՐ ՈՒ ԺԱՄ* |
ՄՐՑԱՎԱՅՐ |
Լյուքսեմբուրգ-Ֆրանսիա |
25-03-11 21:00 |
Ստեդ Ժոզի Բարտել (Լյուքսեմբուրգ) |
Ֆրանսիա-Խորվաթիա |
29-03-11 21:00 |
Ստադ դը Ֆրանս (Ֆրանսիա) |
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԽԱՂԱ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՈՒ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԵՏ.
Յոհախիմ Լյովը դիմել է Սամի Խեդիրայի ու Մեսութ Օզիլի ծառայություններին մարտի 26-ին ԵՎՐՈ2012-ի շրջանակներում կայանալիք Ղազախստանի հետ խաղի համար: Առաջիկա երեքշաբթի թիմը կանցկացնի ընկերական խաղ Ավստրալիայի հետ:
ԽԱՂ |
ՕՐ ՈՒ ԺԱՄ* |
ՄՐՑԱՎԱՅՐ |
Գերմանիա-Ղազախստան |
26-03-11 20:00 |
Ֆելից Ուոլթեր Ստադիոն (Կայզերսլաուտեռն) |
Գերմանիա-Ավստրալիա |
29-03-11 20:45 |
Բորուսիա Պարկ Ստադիոն (Մյունխենգլադբախ) |
ԴԻ ՄԱՐԻԱՆ ՈՒ ԳԱՐԱՅԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ.
Մարտի 26-ին ու 29-ին Արգենտինան ընկերական խաղեր կանցկացնի ԱՄՆ-ի ու Կոստա Ռիկայի հավաքականների հետ:
ԽԱՂ |
ՕՐ ՈՒ ԺԱՄ* |
ՄՐՑԱՎԱՅՐ |
ԱՄՆ-Արգենտինա |
26-03-11 (ժամը հաստատված չէ) |
Նյու Միդոուլենդս ստադիում (Նյու Ջերսի) |
Կոստա Ռիկա-Արգենտինա |
29-03-11 (ժամը հաստատված չէ) |
Էստադիո Նացիոնալ (Սան Խոսե) |
ՌՈՆԱԼԴՈՒՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ.
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է Կրիշտիանու Ռոնալդուին, Կառվալյույին ու Պեպեին Չիլիի ու Ֆինլանդիայի հետ ընկերական խաղերին մասնակցելու համար: Ռոնալդուն ստացել էր ձախ ազդրի մկաններից մեկի առաջին կարգի վնասվածք, մինչդեռ Կառվալյուն ցնցում է ունեցել ողնաշարի հատվածում ու վնասել է աջ ոտքի մկանային հյուսվածքները: Նրանք երկուսն էլ կմեկնեն Լիսաբոն, ու հավաքականի բուժ-անձնակազմը տեղում կորոշի, թե արդյոք նրանք կարող են խաղալ, թե պետք է վերադառնան Մադրիդ:
ԽԱՂ |
ՕՐ ՈՒ ԺԱՄ* |
ՄՐՑԱՎԱՅՐ |
Պորտուգալիա-Չիլի |
26-03-11 21:45 |
Դր. Մագալաեշ Պեսոա (Լեիրիա) |
Պորտուգալիա-Ֆինլանդիա |
29-03-11 21:45 |
Էստադիո Մունիցիպալ դե Ավեիրո (Ավեիրո) |
ՄԱՐՍԵԼՈՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԵՏ ԿԼԻՆԻ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Բրազիլիայի հավաքականը կգտնվի Միացյալ Թագավորության մայրաքաղաքում, որ մարտի 27-ին ընկերական խաղ անցկացնի Շոտլանդիայի ընտրանու հետ «Էմիրեյթս» մարզադաշտում:
ԽԱՂ |
ՕՐ ՈՒ ԺԱՄ* |
ՄՐՑԱՎԱՅՐ |
Շոտլանդիա-Բրազիլիա |
27-03-11 15:00 |
Էմիրեյթս Ստեդիում (Լոնդոն) |
ՍԵՐԽԻՈ ԿԱՆԱԼԵՍԸ ԿԼԻՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ.
Իսպանիան կխաղա Ֆրանսիայի հետ Ռեյմսում:
ԽԱՂ |
ՕՐ ՈՒ ԺԱՄ* |
ՄՐՑԱՎԱՅՐ |
Ֆրանսիա-Իսպանիա |
24-03-11 20:45 |
Աուգուստ Դելոուն (Ֆրանսիա) |
*ԲՈԼՈՐ ԺԱՄԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ Է, ՈՐԸ 3 ԺԱՄ ՀԵՏ Է ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԻՑ:

Գևոր, Realmadrid.am