HalaMadrid TV MOBILE

ԿԱՍԻԼՅԱՍ. «ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԲԵՌՆԱԲԵՈՒԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ»
14:33:19 13.03.2011

«Եկել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հայտնվելու ժամանակը»: 

Այժմ «Ռեալի» ամբողջ աշխատակազմի գլխավոր նպատակը «Լիոնին» հաղթելն է: Ֆուտբոլիստները գրեթե չեն կասկածում, որ իրենց հաջողվելու է հաղթահարել այդ արգելքը`միաժամանակ վստահեցնելով, որ ջանք չեն խնայելու դրան հասնելու համար: Միակ բանը, որ խնդրում են երկրպագուներից, ջերմ աջակցությունն է. «Հույս ունենք, որ երկրպագուները կգան մեզ ոգեշնչելու և կփորձեն իրենց դերն ունենալ սպասված հաղթանակի մեջ»: Այս ասելով`թիմի ավագ Իկեր Կասիլյասը հույս է հայտնում նաև, որ Բենզեման կշարունակի իր գոլային հրավառությունը, և որ այս հաջող էտապը երկար կուղեկցի ֆրանսիացուն: 

Սեփական հարկի տակ թիմի տարած 14-րդ հաղթանակից հետո Կասիլյասը իր ուրախությունն հայտնեց հաղթանակի կապակցությամբ. «Շատ հաճելի է կրկին հաղթական արդյունք գրանցելը, և այսպես պետք է շարունակենք: «Բեռնաբեուի» ճանապարհը շատ հաջող ենք անցնում. ոչ մի միավոր բաց չենք թողել այստեղ: Ամեն հանդիոպւմ եզրափակչի արժեք ունի մեզ համար, և իրավունք չունենք սխալվելու»: Կասիլյասը վերլուծեց թիմի ընդհանուր խաղը. «Արդեն երկու հանդիպում է, ինչ լավ խաղ ենք ցուցադրում: Մրցակցությունը շատ լարված է. բոլորս պայքարում ենք առաջնության համար»: 

«Ռեալի« դարպասապահը խոսեց նաև արդեն երկրորդ անընդմեջ դուբլը գրանցած և թիմին հաղթանակ բերած Բենզեմայի մասին. «Թիմի վրա լավ է անդրադառնում հարձակվողի գոլային պոռթկումի շրջանը: Հուսանք Բենզեմայի մոտ այս էտապը երկար կտևի: Սակայն պետք է շնորհակալ լինել ոչ միայն Բենզեմային, այլև այն ֆուտբոլիստներին, որոնք հիանալի փոխանցումներ են կատարում նրա ուղղությամբ»: 

Էստեբան Վիգոյի սաներին հաղթելու մեջ Կասիլյասը կարևորեց նաև «Բեռնաբեուում» հավաքված երկրպագուների դերը, որոնք արդեն անհամբեր սպասում են չորեքշաբթի օրվան: «Նրանց աջակցության կարիքը շատ ենք զգում: Հույս ունենք, որ երկրպագուները կգան մեզ ոգեշնչելու և կփորձեն իրենց դերն ունենալ սպասված հաղթանակի մեջ: Եկել է այս երազանք իրականացնելու սպասված պահը: Միակ բանը, ինչի մասին այժմ մտածում ենք, այդ բարդ հանդիպումն է: Գեղեցիկ եվրոպական ֆուտբոլի ակնկալիքներ ունենք»: 

Փորձառու դարպասապահը յուրահատուկ հիշողություններ ունի այս մրցաշարի հետ կապված: «Ինձ համար Չեմպիոնների լիգայի հիշարժան դրվագներից է Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպումը, որում պետք հաղթինք 2-1 հաշվով: Երկրպագուների մեծ աջակցության ներքո երկրորդ խաղակեսում կարողացանք 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը»: Հիշելով այս խաղը` Կասիլյասը հույս ունի նմանատիպ վերաբերմունք տեսնել երկրպագուների կողմից. «Մենք ուզում ենք զգալ, որ տրիբունաները նույնպես մասնակից են մեր պայքարին: Մեր նպատակն է քայլ առ քայլ ավելի բարելավել մեր խաղն ու մեծ նվաճումների հասնել»: 

Armin R.M., Realmadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3938 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

33

61 : 21

74

2

Բարսելոնա

33

74 : 35

70

3

Ատլետիկո Մադրիդ

34

46 : 25

62

4

Սևիլիա

33

48 : 33

57

5

Վիլյառեալ

33

53 : 40

54

6

Խետաֆե

33

42 : 31

52

7

Ռեալ Սոսյեդադ

33

50 : 42

50

8

Ատլետիկ Բիլբաո

33

38 : 28

48

9

Գրանադա

34

42 : 40

47

10

Վալենսիա

34

43 : 50

47

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

03/07 23:59

Ատլետիկո Մադրիդ

3 : 0

Մալյորկա

04/07 19:00

Սելտա

1 : 1

Բետիս

04/07 21:30

Վալյադոլիդ

1 : 0

Ալավես

04/07 23:59

Գրանադա

2 : 2

Վալենսիա

05/07 16:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

05/07 19:00

Էսպանյոլ

 : 

Լեգանես

05/07 21:30

Օսասունա

 : 

Խետաֆե

05/07 23:59

Վիլյառեալ

 : 

Բարսելոնա

06/07 21:30

Լևանտե

 : 

Ռեալ Սոսյեդադ

06/07 23:59

Սևիլիա

 : 

Էյբար

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:29:24 19.06.2020
02:28:25 19.06.2020
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)
01:03:26 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Ռոդրիգոյի չարձանագրված գոլը(21՛)
14:05:42 14.06.2020
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»․ Խաղին ընդառաջ
23:57:50 14.05.2020
Շաբաթվա չորրորդ մարզումը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
21 (4)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
15
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
22
17
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
17 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10
8
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
12
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Սուարես
Բարսելոնա
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
11 (1)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Յագո Ասպաս
Սելտա
11 (4)
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33