ՊԵՐԵՍ.«ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՊԱՐԵԽՈՅԻ ՈՒ ԿԱԼՅԵԽՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»
16:46:23 22.02.2011
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իսպանական Cadena SER ռադիոընկերության «El Larguero» հաղորդման հատուկ հյուրն էր, որի ժամանակ պատասխանեց Լիոնի Սերվանտեսի անվան համալսարանի ուսանողների հարցերին կապված ակումբի հետ:
Ի՞նչ կարծիք ունեք «Լիոնի» հետ խաղի մասին: Մենք պատրաստվում ենք հաղթահարել այս փուլը: Բայց պետք է նշել, որ Ժան Միշել Օլան կատարել էմեծ աշխատանք ու արժանի է լավագույնին:
Խնդրում ենք պատմել Բենզեմայի տրանսֆերի պրոցեսը: Ես խոսեցի Օլայի հետ, իսկ հետո գնացի Բենզեմաների տուն: Նա ապրում էր հասարակ, աշխատավոր թաղամասում: Ես նրան ողջունեցի, որից հետո նա ինձ պատմեց, որ որոշ ժամանակ առաջ, երբ այցելել է Մադրիդ, Օլայից խնդրել է իր համար բերել Ռոնալդոյի ինքնագրով մարզաշապիկը, որն էլ հետո ցույց տվեց ինձ:
Խոսե՞լ եք Ռոնալդոյի հետ, ով արդեն հեռացել է ֆուտբոլից: Ես նրան տեքստային հաղորդագրություն եմ ուղարկել, իսկ նա ինձ պատասխանել է: Նա «ռեալի» պատմության մեջ մեծագույն խաղացողներից էր: Ես բոլոր խաղացողների հետ ամուր կապեր ունեմ: Չնայած որ նա չէր սիրում մարզվել, շատ էր սիրում խաղալ:
Ինչպիսի՞ն է Մոուրինյոն: Նա կարող է մոտիվացնել իր խաղացողին, անյախ նրանից, թե ով է ու ինչ մարզավիճակում: Նա աշխարհի լավագույն մարզիչն է: «Ռեալը» ձգտում է լավագույնին, իսկ ամեն տեղ պետք է լավագույնները աշխատեն: Նա գրեթե անթերի է աշխատում: Նա համապատասխանում է «Ռեալի» նշանակությանը իր անձնազոհությամբ, աշխատասիրությամբ ու հաղթողի հոգեբանությամբ: Նա շատ լավ է ծանոթ «Ռեալին» ու մեր թիմի ԴՆԹ-ի մեջ գրում է հաղթանակ բառը:
Եթե այս տարի նա մրցանակ չնվաճի, կշարունակի՞ աշխատել թիմում: Ես վստահ եմ, որ նա այստեղ կլինի ավելի քան 4 տարի:
Նրա ու Վալդանոյի միջև կոնֆլիկտ կա՞: Վալդանոն իր գործը լավ է անում: Այս ամենին շատ մեծ նշանակություն տրվեց, բայց այդ ամենը չէր համապատասխանում իրականությանը: Մոուրինյոն ավելի մեծ ազատություն խնդրեց, ինչին ես ու Վալդանոն չընդդիմացանք: Շատ դժվար է կառավարել հանդերձարանը: Կան շատ «ես»-եր, որոնց հետ պետք է աշխատել, այնպես որ ազատությունը ապահովում է նաև ֆունկցիոնալություն: Ես վստահ եմ, որ Վալդանոն այստեդ կաշխատի նաև մյուս տարի:
Ի՞նչ գնահատանքի են արժանանում Ռոնալդոյի ու Ռաուլի պես լեգենդները: Նրանք «Ռեալի» նախկին խաղացողներ են: Ռաուլը նոր Դի Ստեֆանոն է, ու Մադրիդը միշտ նրա տունն է լինելու: Նա կարող է վերադառնալ երբ որ ցանկանա, նույնիսկ կարիերայի ավարտից հետո: Նա մեր ապագայի կարևոր մասն է լինելու:
Ի՞նչ եք կարծում կանտերայի մասին: Մենք Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականների համար ապահովում ենք շատ խաղացողներ: Մեր խաղամակարդակը այնքան բարձր է, որ հիմա համեմատաբար դժվար է առաջին թիմ հասնել:
Պարեխոն վերադառնալու՞ է: Այդ հարցը քննարկվում է, ինչպես նաև քննարկվում է Խոսե Կալյեխոնի վերադարձը:
Ինչու՞ է բարձրացել աբոնեմենտների արժեքը: Մենք ինքնակառավարվող ենք ու ոչ մեկ այս ակումբում գումարներ չի ներդնում: Այս ակումբի տերերը նրա անդամներն են: «Ռեալը» ունի 450 մլն եվրո բյուջե, բայց դրա 10-ից էլ պակաս մասն է ապահովում աբոնեմենտները ու անդամային վճարները: Մեր շահույթը օգտագործվում է ակադեմիայի, ենթակառուցվածքի ու խաղացողների համար:
Ինչու՞ են Ձեր ակումբին այքան շատ ատում: Ես կցանկանամ չհամաձայնվել դրա հետ: Ես ամեն մի խաղի գնում եմ ու բոլոր թիմերի նախագահների կողմից ընդունվում եմ շատ ջերմ ու ընկերական մթնոլորտում: Երբ «Ռեալը» այն քաղաք է մեկնում, ես միշտ տեսնում եմ տոնական տրամադրություն: Մենք վատ զգացմունքներ չենք առաջացնում ու միշտ էլ ամեն տեղ ընդունվել ենք մեծ սիրով:
Ինչպիսի՞ն է Ձեր հարաբերությունները Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիայի հետ: Ես լավ հարաբերություններ ունեմ ԻՖԱ-ի հետ: Ես դիտում եմ շատ խաղեր Անգլիայի պրեմյեր լիգայից, ու այնտեղ էլ են մրցավարները սխալվում: Ես երբեք չեմ դադարել լինել ԻՖԱ-ի անդամ: Մրցավարները միշտ փորձում են լավ վարել խաղը, բայց երբեմն կարող են սխալվել:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ի վերջո, գնեցիք Ադեբայորին: Իգուաինի վնասվածքը մեզ ծանր դրության մեջ դրեց: Մենք պետք է որևէ մեկին թիմ բերեինք ակադեմիայից կամ գնեինք նոր խաղացող: Մենք բանակցեցինք Ադեբայորի հետ վարձավճարով այստեղ խաղալու համար, բայց մենք երբեք չենք բանակցել որևէ մեկին ամբողջովին ձեռք բերելու համար:
Ռաուլի հետ զրուցե՞լ եք: Շատ եմ զրուցել, բացի այդ ես դիտում եմ «Շալկեի» բոլոր խաղերը: Ես դարձել եմ «Շալկեի» երկրպագու: Նա արեց այն, ինչ ճիշտ համարեց, քանի որ նա ուզում էր ավելի շատ խաղաժամանակ ունենալ ու ցույց տալ այն, ինչի ունակ է:
Այս ձմեռ ցանկացե՞լ եք ձեռք բերել Ագուերոյին: Նա մեծ խաղացող է, բայց ոչ ոք նրա համար չի դիմել: Այս ձմռանը Խոսե Անխել Սանչեսը դիմել է «Ատլետիկոյին» Ֆոռլանի համար, բայց Ագուերոյի համար ոչ մեկ չի խոսել: Այս ակումբը փող տպող մեքենա չէ, իսկ գումարներ վաստակելու համար շատ է աշխատում:
Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Դել Բոսկեի հետ: «Ռեալն» ու ես Դել Բոսկեին շատ ենք գնահատում: Մենք տեսանք նրա աշխատանքի արդյունքը աշխարհի առաջնությունից հետո, իսկ ակումբը ու նրա երկրպագուները միշտ էլ փորձում են նրան արժանին մատուցել այն ամենի համար, ինչ նա տվել է ակումբին: Մենք այդպես ենք վարվում նաև մյուս վետերանների հետ: Նա մադրիդիստների սրտերում հատուկ տեղ է զբաղեցնում թե´ որպես խաղացող, թե´ որպես մարզիչ:
Տրամաբանակա՞ն եք համարում այն, որ ճգնաժամի պայմաններում ֆուտբոլում այսպիսի գումարներ են ծախսվում: «Ռեալը» հասարակական սեփականություն չէ ու դիվիդենդներ չի վճարում: Այն տարածում է հույզեր, հատկապես երեխաների շրջանում: Այս ակումբը իր ստեղծման օրվանից օգնում է կարիքավորներին: «Ռեալը» ոչ մեկից փող չի խնդրում, ու սա մի ակումբ է, որ գերել է բազմաթիվ մարդկանց սրտերը ամբողջ աշխարհում: Անցած շաբաթ ես եղա Էլ Ռիյադում ու ԱՄԷ-ում, որպեսզի բացեի ակադեմիաներ, որտեղ երեխաները կարող են կրթվել մադրիդիզմի շնչով: Կան շատ այլ միջակ թիմեր, որոնք հասարակական սեփականություն են ու այլ նպատակներ են հետապնդում:
Այս տարի որև մրցանակ չնվաճելը կհամարեք ձախողու՞մ: Այս դարի առաջին տասնամյակում մենք հաղթել ենք երկու ՉԼ գավաթ ու 4 չեմպիոնական տիտղոս Իսպանիայում: Մենք պարտավոր ենք հաղթել տիտղոսներ: Մենք ունենք լավագույն խաղացողներին ու լավագույն մարզչին: «Ռեալ» բրենդը նշանակալից ու լեգենդար է:
Դուք կո՞ղմ եք, որ Լա Լիգան բողոքի ձայն է բարձրացնելու խաղերի հասարակական ալիքներով ցուցադրման պատճառով: Ակումբները ցանկանում են, որ խաղերը չհեռարձակվեն հասարակական ալիքներով, ինչպես և ամբողջ Եվրոպայում է: Բայց կա օրենք, որը ասում է, որ մեկ խաղ պետք է հեռարձակվի հասարակական ալիքներով: Իսպանիայի ֆեդերացիայում հավաք է եղել, իսկ խնդիրը առայժմ քննարկվում է: