HalaMadrid TV MOBILE

ՕԶԻԼ.«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ «ԼԻՈՆԻՆ», ՔԱՆԻ ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱԼ «ՈՒԵՄԲԼԻՈՒՄ»
20:24:05 21.02.2011

 Մեսութ Օզիլը պատրաստվում է մասնակցել իր առաջին փլեյ-օֆֆ դիմակայությանը Չեմպիոնների լիգայում: Գերմանացի խաղացողը խոսել է «Լիոնի» հետ մրցավեճի ու իր ադապտացիայի խնդիրների մասին:

Դուք մրցելու եք «Լիոնի» հետ: Պետք է ուրախ լինեք այս խաղին մասնակցելու համար...
Բոլորս էլ գիտենք, որ բարդ խաղ է լինելու, բայց մենք ցանկանում ենք հաղթել ու գիտենք, որ կարող ենք հաղթել: Հուսով եմ, մենք հաջող կխաղանք:

«Լիոնի» կազմում ումի՞ց եք ամենաշատը զգուշանում:
Ես նրանց խաղերին հետևել եմ, ու նրանք, իրականում, ինձ անհանգստացնում են ամբողջ թիմով: Նրանք լավ են խաղում, իսկ անցած տարի հասել են մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Պարզ է, որ նրանք մեր գործը բարդացնելու են, բայց մենք ցանկանում ենք հաղթել:

Ինչպե՞ս է թիմը քննարկել խաղը:
Թիմը ցանկանում է հաղթել մրցաշարում, բայց պետք է ամեն ինչ քայլ առ քայլ անել ու մտածել միայն առաջիկա խաղի մասին: Մենք պետք է հաղթենք «Լիոնին», քանի որ ցանկանում ենք խաղալ «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում:

Սպասվում է, որ պատասխան խաղի ժամանակ լինելու է հրաշալի ֆուտբոլային գիշեր «Բեռնաբեուում»: Կա՞ն մարդիկ, որ պատմել են Ձեզ նախորդ գիշերների մասին:
Այո: «Բեռնաբեուն» հայտնի է իր մոգական ֆուտբոլային երեկոներով:Այս մարզադաշտում կայացել են շատ հրաշալի խաղեր:

Կարծում եմ, Դուք կցանկանաք մասնակից լինել շատ նման գիշերների...
Ես շատ եմ ուզում:

Ո՞րն է ամեն մի տնային խաղում տարած հաղթանակների գաղտնիքը:
«Ռեալի» մոտ հյուր եկածների համար շատ դժվար է լինում: Մենք ուժեղ թիմ ենք, որը կարող է շատ բանի հասնել: Մենք հազիվ թե միավորներ կորցնենք տանը ու շատ ուժեղ ենք խաղում մեր դաշտում:

Չեմպիոնների լիգայում առաջին գոլը խփել եք «Միլանի» հետ «Բեռնաբեուում» կայացած խաղում: Գոլը տոնեցիք հատուկ ձևով: Ի՞նչ զգացիք այդ պահին:
Անհավանական պահ էր, երբ խփեցի իմ առաջին գոլը ՉԼ-ում: Այդ պահին իմ բախտը բերեց: Բայց ինձ համար միևնույն էր, թե որքանով էր գոլս գեղեցիկ, չէ որ դա իմ առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայում:

Copa del Rey-ում «Սևիլյային» խփած գոլից հետո համբուրեցիք ակումբի տարբերանշանը:
Այո, համբուրել եմ: Ես ինձ շատ բանով եմ կապված զգում այս ակումբին: Ես այս ակումբի մի մասնիկն եմ ու ուզում եմ իմ երախտիքի խոսքը ասել նրա համար, որ այստեղ եմ գտնվում: Նախապես չէի պլանավորել դա: Այդ պահին ես ինքնաբերաբար համբուրեցի նշանը: Շատ հաճելի է, երբ գոլ ես խփում, անկախ նրանից, թե որտեղ ես խաղում, բայց ավելի հաճելի է, երբ խփում ես գոլ «Բեռնաբեուում» հազարավոր երկրպագուների աչքի առաջ: Մարզադաշտը ստիպում է, որ ինձ զգամ ֆանտաստիկ լավ:

Լա լիգան ու Բունդեսլիգան շա՞տ տարբեր են:
Նրանք լրիվ տարբեր են: Գերմանական ֆուտբոլում կան փոքր թիմեր, որոնց համար շատ դժվար է պայքարել: Իսկ ահա Իսպանիայում փոքր թիմերը կարող են առաջատարների հետ պայքար մղել: Սրանք Եվրոպայի լավագույն առաջնություններ են: Բայց ես մի բան եմ նկատել, որ այստեղ, անկախ թիմի զբաղեցրած տեղից, նա գնդակը շատ լավ է տնօրինում:

Ձեր ադապտացումը Իսպանիայում ֆանտաստիկ էր:
Թիմում բոլորը ինձ լավ են վերաբերվում: Մենք օգնում ենք մեկմեկու: Մենք լավ ընկերներ ենք դարձել ու զգում ենք մեզ որպես մի մեծ ընտանիք: Մենք շփվում ենք տարբեր լեզուներով` երբեմն անգլերեն, երբեմն էլ իսպաներեն: Իմ խաղընկերները օգնում են, որ սա ինձ համար լինի մեծ փորձ:

Դուք խփել եք մի քանի գոլ: Արդեն կրկնել եք գոլերի անձնական ռեկորդը կես տարում, մինչդեռ «Վերդերում» անցած տարի մեկ տարի պահանջվեց նույն 9 գոլի համար:
Ավելի կարևոր է, որ ես ու թիմը լավ ենք աշխատում: Ես եկել եմ Մադրիդ, որպեսզի ավելի լավ խաղամ ու դառնամ լավագույն ֆուտբոլիստ: ես ճիշտ ուղու վրա եմ, բայց դեռ շատ բան կա, ինչի պետք է հասնել: Ես պատրաստ եմ շատ աշխատել, որ հասնեմ նրան, ինչին ի վիճակի եմ: Ես դրան շատ ժամանակ եմ տրամադրում ու հույս ունեմ, որ այդ ամենը արդյունավետ կլինի: Ես միշտ ուզում եմ թիմի հետ մարզվել, քանի որ մարզումները շատ ուրախ են անցնում: Ես չեմ համբերում, թե երբ եմ նորից առավոտյան գնալու Վալդեբեբաս: Մենք միշտ լավ ժամանակ ենք անցկացնում, ինչպես ընտանիքում:

Մոուրինյոն այս ընտանիքի հայրն է: Ինչպիսի՞ն է նա առօրյայում:
Նա իր ամբողջ ուժերը ու աշխատանքը նվիրում է իր գործին: Թիմը նրա ասած ամեն ինչ հասկանում է, իսկ նա անում է ամեն ինչ, որ օգնի յուրաքանչյուր խաղացողի: Նա նաև շատ կատակասեր է: Նա շատ է կենտրոնանում տակտիկայի վրա ու մարզումը մեր համար ավելի հաճելի է դարձնում:

Ի՞նչն է առաջինը գալիս ձեր մտքին, երբ լսում եք, որ մարզիչը ասում է, թե Դուք գերել եք մադրիդիստների սրտերը:
Ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ այս թիմում միշտ լինեմ հիանալի մարզավիճակում: Ես ուզում եմ շարունակել աճել որպես ֆուտբոլիստ: Մարզիչը մեծ աշխատանք է կատարում: Նա օգնում է մեզ ու միշտ ժամանակ ունի մեզ լսելու համար:

Դուք ու Ռոնալդուն իրար հիանալի եք հասկանում դաշտում...
Ռոնալդուն շատ արագ է շարժվում դաշտում ու միշտ լավ հնարավորություններ ունի գնդակ ստանալու համար: Նա իմ գործը հեշտացնում է: Նա գոլ է խփում մեծ հեշտությամբ:

Դուք նաև լավ եք համագործակցում Կակայի հետ: Սա Մոուրինյոյի հերթական մտահաղացու՞մն է:
Մարզիչն է որոշում, թե ով, երբ ու որտեղ է խաղալու: Պարզ է, որ ես ու Կական իրար հետ շատ լավ ենք խաղում: Նա բարձրակարգ խաղացող է, ու ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ նրա հետ: 

Ի՞նչ հույսեր ունեք այս մրցաշրջանի համար:
Ես ուզում եմ շարունակել աշխատել ու կատարելագործել իմ որակները: Ես հույս ունեմ լինել առողջ ու լինել լավ մարզավիճակում: Իհարկե ես նաև ուզում եմ, որ հաղթեմ տիտղոսներ:
 

Ozil 

Ozil 

Ozil

Ozil 

Ozil 

Գևոր, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4010 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

62 : 29

55

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

46 : 17

53

3

Ռեալ Սոսյեդադ

25

43 : 31

43

4

Ատլետիկո Մադրիդ

25

28 : 18

43

5

Սևիլիա

25

34 : 25

43

6

Խետաֆե

25

36 : 25

42

7

Վիլյառեալ

25

43 : 35

38

8

Վալենսիա

25

35 : 37

38

9

Գրանադա

25

32 : 31

36

10

Լևանտե

25

31 : 36

32

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/03 00:00

Գրանադա

 : 

Սելտա

01/03 15:00

Սևիլիա

 : 

Օսասունա

01/03 17:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Վիլյառեալ

01/03 19:00

Էսպանյոլ

 : 

Ատլետիկո Մադրիդ

01/03 21:30

Մալյորկա

 : 

Խետաֆե

01/03 23:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Բարսելոնա

29/02 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 0

Վալյադոլիդ

29/02 16:00

Էյբար

 : 

Լեգանես

29/02 19:00

Վալենսիա

 : 

Բետիս

29/02 21:30

Լեգանես

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

0 : 3

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

1 : 1

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

1 : 0

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1 : 2

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:04:31 27.02.2020
14:05:14 26.02.2020
13:29:03 25.02.2020
«Ռեալ» 2-1 «Բարսելոնա». Լա լիգա. 25.02.1984
13:03:12 24.02.2020
«Ռեալ» 2-0 «Սարագոսա». Լա լիգա. 24.02.1991
12:35:05 23.02.2020
«Ռեալ» 6-1 «Ռեալ Օվիեդո». Լա լիգա. 23.02.1997
01:54:59 23.02.2020
«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0․ Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
18 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.72
18
25
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
25
25
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.12
28
25
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
10 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․44
36
25
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․76
44
25
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33