«Շարունակելու ենք պայքարը մինչև «Բարսելոնին» հասնելը և առաջնությունը հաղթելը»,- հայտարարել է Կասիլյասը:
Օգտվելով Լաս Ռոսաս քաղաքում տված հարցազրույցի հարմար առիթից` Իկեր Կասիլյասը ոգեշնչող խոսքեր է ուղարկել «արքայական» ակումբի բոլոր երկրպագուներին և ամբողջ աշխատակազմին:
«Բարսելոնի» հետ միավորների տարբերությունը կարող է և մեծ և փոքր թվալ`կախված այն բանից, թե ինչպես ես նայում»:
«Մաթեմատիկորեն ոչինչ կորած չէ, և «Բարսելոնի» հետ միավորների տարբերությունը կարող է և մեծ և փոքր թվալ`կախված այն բանից, թե ինչպես ես նայում: Պետք է շարունակենք պայքարել. այսպես է մեզ դաստիարակել «Ռեալը»: Չենք հանձնվելու մինչև չհասենք առաջատարին և չհաղթենք Լա լիգան»,-հայտարարել է «Ռեալի» ավագը:
Կոլումբիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը համընկնում է երկու ակումբների միջը լարված պայքարի հետ, բայց դա չի խանգարելու հավաքականի ֆուտբոլիստների միասնությանն ու համախմբվածությանը: Պետք է կենտրոնանանք խաղի վրա`հասկանալով, որ ցանկացած ձախողում ազդելու է հավաքականի վարկանիշի վրա»,-բացատրել է Կասիլյասը:
Հավաքականի դարպասապահը նաև գովեստի խոսքեր է ասել Դավիդ Վիլյայի հասցեին, որը կարող է այսօր գերազանցել Ռաուլին`դառնալով պատմության ընթացքում Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն: «Վիլյան դարձել է հավաքականի կարևոր և անփոխարինելի խաղացողներից մեկը: Նա առանձնահատուկ դեր ունեցավ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում թիմի ունեցած հաջողությունների մեջ: Բոլորս շատ երախտապարտ ենք նրան և հիացած նրա ցուցադրած խաղով»:
Վերջում Կասիլյասը կոչ արեց հավաքականի բոլոր երկրպագուներին ներկա գտնվել «Բեռնաբեուում» կայանալիք այսօրվա հանդիպմանը. «Հուսով եմ դաշտը լեփ-լեցուն է լինելու: Չնայած հանդիպումը ուշ է սկսվելու, այնուամենայնիվ հավաքականի խաղերը միշտ էլ մեծ ոգևորություն են առաջացնում»:
Armin R.M., Realmadrid.am