Հայտնի է Copa Del Rey-ի եզրափակչի օրը: Խաղը կկայանա Ապրիլի 20-ին, այդ օրը իրար կբախվեն երկու ֆուտբոլային տիտաններ: «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» խաղի անցկացման վայրի մասին առայժմ տեղեկություն չկա: Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան դեռ որոշում է կայացնում խաղի անցկացման վայրի վերաբերյալ, հետևաբար անհայտ է նաև խաղի համար նախատեսված տոմսերի քանակը:
Որոշումն ընդունելուն պես՝ կհայտարարվի տոմսերի վաճառք: Ի դեպ, որոշման մասին տեղեկությունը հասանելի կլինի «Ռեալի» պաշտոնական՝ Realmadrid.com կայքին, ծառայությունների գրասենյակի անդամներին և RealmadridTV-ին:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am