Կարիմ Բենզեման վաստակեց միակ և հաղթական գնդակը «Սևիլյայի» դեմ առաջին խաղում՝ Copa Del Rey-ի շրջանակներում: Գոլը կարող է որոշիչ լինել: Ֆուտբոլիստը վերլուծել է առաջիկա խաղը Realmadrid.com-ի և RealmadridTV-ի համար:
Ինչպե՞ս է թիմը զգում, նախքան կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը.
«Մենք հրաշալի ենք: Պատրաստվել խաղին շատ կարևոր է մեզ համար: Մենք ակնկալում ենք հաղթանակ այս մրցավեճում»:
Դուք խփեցիք ապշեցուցիչ գնդակ «Սանչես Պիսխուան» մարզադաշտում...
«Այդ գոլը լավագույններից էր, որ խփել եմ Իսպանիայում, քանի որ դա անհատական խաղ էր և այն հաղթանակ պարգևեց թիմին: Ես հավատում եմ իմ հնարավորություններին և շարունակելու եմ աշխատել ջանասիրաբար, ինչպես միշտ աշխատել եմ: Ակնկալում եմ նաև լավ խաղ՝ այս խաղում»:
Մնացել է ընդամենը մեկ խաղ եզրափակչից առաջ...
«Այո, միայն մեկ խաղ: Մենք պետք է հաղթենք «Սևիլյային»: Հուսով եմ, որ կխփենք մեկ կամ երկու գոլ, բայց ինչ էլ, որ իրականում պատահի, մենք պետք է խաղանք լավ խաղ և հաղթենք»:
Առաջին խաղի 0-1-ը չի բավարարում վստահ լինելու համար...
«Մենք շատ լավ ենք խաղացել և առավելության ենք հասել: Թեև խփել ենք մեկ գնդակ, բայց հաղթել ենք, իսկ «Սևիլյան» շատ կոշտ մրցակից է: Մենք պետք է ստիպենք խաղալ մեր խաղը, հույսով լեցուն ենք, մենք կհաղթենք»:
Ինչպե՞ս պետք է թիմը դրսևորի իրեն.
«Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես գիտենք: Մենք պետք է խաղանք մեր խաղը՝ առանց որևէ կաշկանդվածության: Կփորձենք առավելության հասնել հենց սկզբից, ինչպես միշտ անում ենք տնային խաղերում: Մենք չենք կարող գոլ բաց թողել, քանի որ այն կարող է լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ»:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Բեռնաբեուից».
«Մենք ակնկալում ենք երկրպագուների աջակցությունը, քանի որ այն շատ է անհրաժեշտ մեզ: Մեզ ընդամենը մեկ խաղ է բաժանում վերջնակետից, և հուսով եմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ, որպեսզի հաղթենք «Սևիլյային»: Ակնկալում եմ երկրպագուներից համախմբվածություն: Մենք կհաղթենք «Սևիլյային»»:
Թիմն անհավատալի է հանդես գալիս տանը...
«Այո, և շատ կարևոր է պահպանել այդ արդյունքը: Մենք հաղթել ենք բոլոր տնային խաղերում և շարունակելու ենք անել դա: Մենք մեծ սպասելիքներ ունենք երկրպագուներից, ակնկալում ենք նրանց աջակցությունը»:
Մոուրինյոն հաղթել է տարբեր երկրների ազգային գավաթները...
«Նա նվաճել է նման գավաթներ Պորտուգալիայում, Անգլիայում և Իտալիայում: Այժմ, նա ցանկանում է հաղթել «Ռեալի» հետ՝ Իսպանիայում: Թիմը այս տիտղոսը չի նվաճել արդեն 17 տարի, հետևաբար սա շատ կարևոր առաջնություն է «Ռեալի» համար:
Ի՞նչ է Copa Del Rey-ը նշանակում «Ռեալի» համար.
«Սա շատ կարևոր կոչում է մեզ համար: Հուսով եմ, մենք կստանանք հնարավորություն՝ հաղթել այն ապրիլի 20-ին»:


DE LIMA RONALDO, ©Realmadrid.am