ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԹԻՄԸ ՇԱՏ ՈԳԵՎՈՐՎԱԾ Է ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՍՆԵԼՈՒ ՄՏՔԻՑ»
19:37:52 01.02.2011
«Հուսով եմ «Բեռնաբեուն» կօգնի մեզ հաջողության հասնել»:
Չորեքշաբթի օրը «Սևիլյայի» դեմ կայանալիք հանդիպումը «Ռեալի» վերջին արգելքն է հայտնվելու համար «Արքայական գավաթի» եզրափակչում, որը տեղի է ունենալու ապրիլի 20-ին: Ինչպես ակումբի ամբողջ աշխատակազմը, այնպես էլ երկրապագուները գավաթը նվաճելու մեծ հույսեր ունեն: «Վաղը շատ բարդ հանդիպում է սպասվում` բաց խաղ բաց արդյունքով: Հուսով եմ «Բեռնաբեուն» կօգնի մեզ հայտվել եզրափակչում»,- նշել է Ժոզե Մուորինյոն` ավելացնելով, որ իր ֆոտբոլիստները պարզապես երազում են գավաթը բարձրացնելու մասին.«Թիմը շատ ոգևորված է գավաթակիր դառնալու հեռանկարով»:
«Երկար տարիներ է, ինչ «Ռեալին» չի հաջողվում հայտվել «Արքայական գավաթի» եզրափակչում, և ահա մեզ մի քայլ է բաժանում այդ երազանքից: Ակնհայտ է, որ շատ դժվար, բաց խաղ է սպասվում»: Բայց պորտուգալացին ավելացրեց, որ թիմը իր առջև պարզ և կոնկրետ նպատակ է տեսնում. «Սևիլյայում» հաղթելուց հետո թիմը շատ լավատեսորեն է տրամադրված: «Միակ բանը, որ պետք է անել, հաղթելն է…և մենք եզրափակչում ենք»: Այս ասելով` մարզիչը նաև հույս է հայտնում, որ երկրպագուները հաղթելու նույնքան ցանկությամբ են լցված, ինչպես իրենք.«Հուսով եմ «Բեռնաբեուն» նույնպես ցանկանում է հաջողության հասնել և կաջակցի իր թիմին»:
Վերհիշելով «Սևիլյայի» դեմ անցկացրած նախորդ հանդիպումը, պորտուգալացին վերլուծեց թիմում տիրող այժմյան իրավիճակը.«Մեկ ամսում 9 հանդիպում ենք անցկացրել: Դա հեշտ բան չէ այն ֆուտբոլիստների համար, որոնք սովոր չեն նման գրաֆիկի: Վերջին տարիներին «Ռեալը» դուրս էր մնում «Արքայական գավաթի» հենց սկզբից, ինչպես նաև 6-7 մրցաշրջան չէր կարողանում հաղթահարել «Չեմպիոնների լիգայի» 1/8 եզրափակչի արգելքը: Նրանք միայն ազգային առաջնության պայքարին սովոր ֆուտբոլիստներ են»:
Այնուամենայնիվ Մուորինյոն համոզված է, որ իր թիմը ժամանակի հետ կսովորի այս ծանրաբեռնվածությանը.«Այո, պետք է սովորեն: Հուսով եմ մյուս տարի ավելի լավ է լինելու, ու այդպես շարունակ: Մեր նպատակն է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար մինչև վերջ: Երկու օր ընդմիջումներով հանդիպումներ անկացնելը ոչ թե ֆիզիկական ուժ է պահանջում, այլ հոգեբանական: Ֆոտբոլիստն էլ է մարդ: Մարդը կենդանական բնազդներ և պահանջներ ունի: Եվ քանի որ ֆուտբոլիստն էլ է մարդ, նա էլ կենդանական սովորություններ ունի»:
Շարունակելով վերլուծել թիմում տիրող բալանսը` պորտուգալացին նշեց.«Երկար ժամանակ խաղացել ենք բարձր մակարդակով և այժմ արդեն դժվար է պահպանել այդ մակարդակը»: Խոսեց նաև առանձին խաղացողների մասին, օրինակ Պեպեի.«Չեմ սիրում երկար խոսել այն ֆուտբոլիստների մասին, որոնք այժմ չեն խաղում: Բայց կասեմ, որ Պեպեի հետ թիմը ավելի որակյալ խաղ է ցուցադրում` չեն վախենում ետևում տարածություն թողնելուց, ավելի շատ ճնշում են գործադրում, ավելի արագ են գնդակ ստանում և գրոհներ կազմակերպում: Ես գոհ եմ պաշտպանության գծի խաղացողներից, բայց Պեպեն շատ է փոխում թիմի խաղը»:
Այն հարցին, թե արդյոք մարզչին չի անհանգստանում գոլերի բացակայության փաստը, Մուորինյոն պատասխանեց.«Այժմ գոլերի սակավության էտապ ենք անցնում, բայց սա շատ սովորական երևույթ է: Խաղում ենք այնպիսի թիմերի հետ, որ շաբաթվա մեջ ուրիշ հանդիպումներ չունեն և պատրաստվում են միայն մեր դեմ խաղին»: Նաև խոստովանեց, որ ոչ մի կասկած չունի Ռոնալդուի վերաբերյալ.«Նա ուղղակի անփոխարինելի է մեզ համար: Նա շարունակում է աշխատել նույն տեմպով` այդպիսով առիթ չտալով իր թիմին ասելու` «գոլ չես խփում»: Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում և իհարկե նորից գոլերի հեղինակ է դառնալու, բայց չգիտեմ չորեքշաբթի օրը, թե մյուս շաբաթվա մեջ»: