HalaMadrid TV MOBILE

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Realmadrid.com-ԻՆ| ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍ.«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԳԱՎԱԹԸ»
22:32:27 25.01.2011

Սերխիո Ռամոսը Realmadrid.com-ի հետ քննարկել է առաջիկա կիսաեզրափակիչ խաղը իր հարազատ թիմի դեմ: Ռամոսը, ինչպես գիտենք, հենց «Սևիլյայի» սան է ու այնտեղից է տեղափոխվել «Ռեալ»:

Եզրափակիչը շատ մոտ է: Դուք չեք կարող Ձեզ թույլ տալ սխալներ գործել կիսաեզրափակիչ խաղերում:
Ճիշտ եք: Մենք շատ ուրախ ենք, որ երեք մրցաշարերում ենք մասնակցում, բայց հիմա ամբողջովին կենտրոնացած ենք գավաթի խաղարկության վրա: «Ռեալը» աևդեն մի քանի տարի է, ինչ չի հաղթել այս մրցաշարում, ու հիմա մենք ունենք հիանալի շանս եզրափակիչ դուրս գալու համար: Մենք գիտենք, որ «Սևիլյան» շատ ուժեղ է խաղում երկու խաղերից բաղկացած դիմակայություններում: Մենք մտահոգված ենք ու երջանիկ ենք, որ կարող ենք դուրս գալ եզրափակիչ: 

Այս թիմը իրոք ուզում է հաղթել գավաթը, այդպես չէ՞:
Իհարկե, չէ որ դա մեր պարտականությունն է պայքարել ամեն մի մրցանակի համար: «Ռեալը» վերջին անգամ այս մրցաշարում հաղթել է 18 տարի առաջ: մենք շատ ենք պայքարել, որ այսօր այստեղ լինենք: Ամբողջ թիմը կենտրոնացած է չեմպիոնությունը նվաճելու վրա:

Մարզիչը բոլորին պարզ հասկացրել է, որ ցանկանում է հաղթել այս տիտղոսը...
Մարզիչը թիմի առաջին մարդն է, որ հասկանում է ամեն մի մրցաշարի կարևորությունը: Նա գիտի, թե ինչպես ազատվի արտաքին ազդեցությունից, որը մեր վրա կարող է ազդեցություն գործել, քանի որ մենք մինչև հիմա պայքարում ենք բոլոր մրցաշարերում: Մոուրինյոն բոլորովին վերջերս ստացել է հերթական մրցանակը Իտալիայից, այնպես որ նա հասկանում է, որ հիմա մենք ու բոլոր երկրպագուները ցանկանում ենք նվաճել երեք մրցանակ այստեղ:

Կարծում եմ, կիսաեզրափակիչը հատկապես կարևոր է Ձեզ համար:
Ինձ համար միշտ էլ հատկանշական է վերադառնալ Ներվիոն գետի ափերը ու խաղալ «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Հենց այստեղ եմ ես առաջին անգամ խաղացել լա լիգայում: Ես այս վայրերի մասին շատ լավ հիշողություններ ունեմ: Հիմա ես այլ թիմի կազմում եմ ու ուզում եմ, որ իր ներկայիս թիմը հաղթի, բայց իմ սրտում միշտ էլ «Սևիլյայի» համար տեղ կլինի, չէ որ իմ ընտանիքը մինչև հիմա երկրպագում է այս թիմին:

Խաղի ժամանակ մթնոլորտը տպավորիչ է լինելու...
Այո, և դա կարող է որոշիչ դեր ունենալ: Եթե մի բան կա, որ այս տարիներին «Սևիլյային» մրցանակների նվաճման է մղում, ապա դա երկրպագուների աջակցությունն է: Նրանք միշտ նվիրվում են ամբողջովին ու աննկարագրելի մթնոլորտ են ստեղծում: Նրանք թիմի 12-րդ խաղացողն են, ու «Սևիլյան» պետք է շատ երջանիկ լինի, որ ունի նրանց:

Ի՞նչ եք մտածում «Սևիլյայի» մասին:
Նրանք վերջին տարիներին ունեն լավ կազմ, որը միշտ ձգտում է գրավել լա լիգայի 3-րդ կամ 4-րդ տեղը: Նրանք մրցաշրջանի մեկնարկը ձախողեցին, բայց հիմա, երբ մի քանի կարևոր խաղացողներ բուժվել են վնասվածքներից, մենք տեսնում ենք նախկին «Սևիլյային»: Ես նրանց ցանկանում եմ ամենայն բարիք, իհարկե, բացի գավաթի խաղարկության խաղերում հաղթելուց:

Ինչո՞վ են նրանք ամենաշատը վտանգավոր:
Կարծում եմ որ սա շատ լավ թիմ է միասնականության առումով: Եթե ընտրելու լինեմ, ապա կասեմ, որ նրանք ամենաշատը վտանգ ներկայացնում են եզրերում, որտեղ խաղում են Նավասը ու Պերոտին: Իսկ ահա հարձակվողներ Լուիս Ֆաբիանոն ու Կանուտեն սրանից օգտվում են: Բացի այդ նրանք ունեն նաև լավ կիսապաշտպանություն, որտեղ խաղում է Ռենատոյի պես խաղացող: Նրանք հավասարակշռված թիմ ունեն, այդ իսկ պատճառով գտնվում են բարձր տեղերում արդեն մի քանի տարի:

Ինչպե՞ս եք պատրաստվում նրանց հաղթել:
Մենք ունենք կոնկրետ ոճ, հատկապես այս մրցաշրջանում Մոուրինյոյի հետ: Մենք փորձելու ենք անել այն, ինչ արել ենք վերջին խաղերում, քանի որ կարողացել ենք վաստակել լավ արդյունքներ: Մենք կենտրոնանալու ենք մեր խաղի վրա ու փորձելու ենք չշեղվել: Ամեն մի մանրուք այս փուլում կարող է որոշիչ լինել, այնպես որ մենք ձգտելու ենք սխալներ չգործել: «Սևիլյան» այդպիսի սխալներից կարողանում է օգտվել:

Պատասխան խաղը «Բեռնաբեուում» անցկացնելը առավելություն է...
Փլեյ-օֆֆում երկու խաղ անցկացնելը ունի իր դրական ու բացասական կողմերը: Մենք փորձելու ենք Սևիլիայում լավ արդյունքի հասնել ու գոլ խփել, ինչը փլեյ-օֆֆում շատ կարևոր է: Մենք ուրախ ենք, որ պատասխան խաղը անցկացնելու ենք մեր հարազատ երկրպագուների աչքի առաջ «Բեռնաբեուում»: Դա մեզ հանգստություն է տալիս, քանի որ համոզված ենք, որ պատասխան խաղում կկարողանանք լավ արդյունքի հասնել, եթե հանկարծ առաջին խաղում բացասական արդյունք ունենանք:

Մարզադաշտը այդ ամենի իրականացման համար պետք է դառնա որոշիչ գործոն...
Հուսով ենք, որ դա այդպես կլինի: Մենք հույս ունենք, որ պատասխան խաղը տանը անցկացնելը մեզ օգուտ կտա: Մենք ուզում ենք որ մարզադաշտ եկած մարզասերները աջակցեն մեզ ու բավականություն ստանան, ինչն էլ մեզ կօգնի դուրս գալ եզրափակիչ:

Sergio Ramos 

Sergio Ramos 

Sergio Ramos 

Sergio Ramos 

Գևոր, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3898 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Սևիլիա

1

2 : 0

3

3

Մալյորկա

1

2 : 1

3

4

Վալյադոլիդ

1

2 : 1

3

5

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

6

Օսասունա

1

1 : 0

3

7

Ալավես

1

1 : 0

3

8

Ատլետիկո Մադրիդ

1

1 : 0

3

9

Վիլյառեալ

1

4 : 4

1

10

Գրանադա

1

4 : 4

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/08 23:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Բարսելոնա

17/08 19:00

Սելտա

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

17/08 21:00

Վալենսիա

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

17/08 22:00

Մալյորկա

2 : 1

Էյբար

17/08 23:00

Լեգանես

0 : 1

Օսասունա

17/08 23:00

Վիլյառեալ

4 : 4

Գրանադա

18/08 19:00

Ալավես

1 : 0

Լևանտե

18/08 21:00

Էսպանյոլ

0 : 2

Սևիլիա

18/08 23:00

Բետիս

1 : 2

Վալյադոլիդ

19/08 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16:08:36 16.08.2019
15:58:24 16.08.2019
15:56:41 16.08.2019
«Ռեալի» վերջին մարզումը «Սելտայի» դեմ «Բալայդոսում» կայանալիք խաղից առաջ
22:03:00 13.08.2019
Այն օրը, երբ Ռոնալդուն սկսեց գոլը տոնել արդեն հայտնի ձևով(«Չելսիի» դեմ հանդիպում)
15:56:47 12.08.2019
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-2. Խաղի տեսությունը
21:57:31 07.08.2019
Ազարի առաջին գոլը «Ռեալի» կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33