Իկեր Կասիլյասը խոստովանեց, որ թիմը իր լավագույն խաղը չցուցադրեց «Մալյորկայի» հետ խաղում:
«Կարծում եմ, որ բացառությամբ «Ալմերիայի» հետ խաղի, մենք լավ ենք անցկացրել հունվար ամիսը: Մենք հիանալի խաղեր ենք անցկացրել տանը` օրինակ «Վիլյառեալի» հետ խաղը, ու նաև շատ լավ խաղեր դրսում` օրինակ «Խետաֆեի» հետ խաղը: Մենք այս ամիս շատ խաղեր ենք անցկացնում ու հեշտ չէ խաղալ ամեն չորեքշաբթի ու կիրակի: «Բեռնաբեու» եկած ցանկացած մրցակից ներդնում է իր ուժերի 150%-ը, բայց մենք պետք է համակերպվենք սրան: Մենք փորձում ենք անել ամեն հնարավոր բան ամեն խաղում»:
«Սա նոր թիմ է նոր մարզչով, շատ երիտասարդ թիմ է, որը հենց սկզբից մեծ ճնշման տակ է գտնվումու մեծ պահանջներ են դրված նրա առջև, ինչպիսին է երեք մրցանակ նվաճելը, ինչը, կարծում եմ, մեր ուժերի սահմաններում է: Ես հավատում եմ, որ մենք հիանալի կխաղանք ՉԼ-ում, արքայական գավաթում ու լա լիգայում»:
«Մենք ուզում ենք պաշտպանել Կարիմին: Նա վաղը կլինի բոլոր թերթերի ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մենք բոլորս գնահատում ենք նրան, քանի որ նա շնորհակալ մարդ է, ով նույնիսկ չի տխրի չխաղալուց: Մենք բոլորս պետք է խոսենք միայն ֆուտբոլից: Բենզեման այս թիմի խաղացողներից մեկն է ու այսօր շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Նրան պետք է հանգիստ թողնել, որ հանգիստ իր գործը անի ու տա այն ամենը, ինչ իրենից պահանջում են: Նա շատ երիտասարդ է ու ամեն ինչ պետք է քայլ առ քայլ անել»:
«Մեր հաջորդ խաղը «Սևիլյայի» հետ բարդ է լինելու: Նրանց երկրպագուները շատ են աջակցում թիմին ու մրցակցի վրա ճնշում են գործադրում: «Սևիլյան» շատ լավ թիմ է, բայց նրանք սպասվածի պես լավ չեն խաղում լա լիգայում: Կիսաեզրափակիչը շատ հետաքրքիր է լինելու ու պետք է փորձենք գոլ խփել մրցակցին»:
Գևոր, Realmadrid.am