«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը «Ռեալից» կրած պարտությունից հետո դժգոհ էր մնացել, հաղորդում է Marca-ն:
Տորեսը կարծում է, որ մրցավարը սխալվեց, երբ իր թիմի դարպսսին նշանակեց 11 մետրանոց հարված:
«Ռեալը» արժանի չէր այս արդյունքին: Մենք ինքներս սխալվեցինք ու մրցակցին շանսեր տվեցինք: Բայց 11 մետրանոցը, որ նշանակվեց իբր թե Դի Մարիային վայր գցելու համար, չկար: Բայց մրցավարները նույնպես մարդիկ են ու մարդկային ոչ մի բան նրանց խորթ չէ, այդ թվում և սխալները»,- ասաց Տորեսը, ով նաև նշեց, որ հիմա իր թիմին անհրաժեշտ է ավելի լավ տրամադրվել մյուս խաղին:
Գևոր, Realmadrid.am