HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱԿԱՆ ԿԽԱՂԱ 15-20 ՐՈՊԵ»
00:12:46 03.01.2011

2011 թվականին «Ռեալի» առաջին խաղից մի քանի ժամ առաջ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիս է տվել: Մոուրինյոն շատ ուրախ էր Կակայի վերադարձի համար, հաստատեց, որ Իգուաինը վիրահատվելու է, նաև ասաց, որ թիմին անհրաժեշտ է հավասարակշռված խաղ առաջնության երկրորդ մասում: Նա նաև գովեստի խոսքեր հղեց իր մրցակցի հասցեին ու նշեց, որ հեշտ խաղ չի լինելու, քանի որ «Խետաֆեն» շատ լավ խաղ է ցույց տալիս, ունի մեծ վստահություն, ինչը նրանց շատ է օգնում:

Կական վերադարձել է, իսկ Իգուաինը շարքից դուրս է մնացել, բայց Մոուրինյոն նշում է, որ ժամանակ չկա բողոքելու համար: Նա միայն մտածում է աշխատելու ու լավ թիմ ստեղծելու մասին.

«6 ամիս շարունակ Կական բացակայում էր, ու մենք խաղը կառուցել էինք առանց Կակայի: Իսկ հիմա Իգուաինը չկա, ու պետք է խաղը կառուցել առանց նրա: Թիմը պետք է հարմարվի իրադրությանը: Երբեմն խաղացողները խաղում են այն դիրքերում, որը նրանց համար հարազատ չէ, բայց նշեմ, որ հնարավոր է, որ ստեղծվի ևս մեկ խաղային սխեմա»:

Բայց ոչ մի բան կորած չէ ու մարզչին սա մոտիվացնում է.

«Սա նոր մարտահրավեր է բոլորի համար` թե´ իմ, թե´ խաղացողների: Ամեն ինչ որոշվելու է հենց այս վերջին 6 ամիսներին, ու անհրաժեշտ է գտնել բալանսը բոլոր խաղերում: Հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում մենք անցկացնելու ենք 14 խաղ: Այնպես որ մենք պետք է լինենք պրագմատիկ ու մտածենք արդյունքի մասին: Մենք բոլորս այստեղ ենք հավաքվել, որ ի կատար ածենք այդ ծրագիրը»:

Կակայի վերադարձը լավագույն ձմեռային ձեռքբերումն է թիմի համար, բայց Մոուրինյոն շտապում է նշել, որ նրա համար դեռ շատ վաղ է 90 րոպեի մասին մտածելը.

«Կական կխաղա «Խետաֆեի» հետ, բայց նրա համար դեռ շատ շուտ է մտածել 90 րոպեի մասին: Նա կարող է անցկացնել առավելագույնը 15-20 րոպե»:

Բայց նա կարևոր հանգամանք է նշում այն, որ քրտնաջան աշխատանքից հետո բրազիլացին շարք է վերադարձել.

«Մենք խոսում ենք մի պրոֆեսիոնալի մասին, ով շատ լավ աշխատեց, բացի այդ էլ պետք է նշել մեր որակյալ բուժ.անձնակազմի մասին, քանի որ բժիշկները Կակայի կողքին էին օրվա գրեթե 24 ժամը: Հիմա Կական պետք է ևս մեկ անգամ շնորհավորի այն մարդկանց, ովքեր իր հետ աշխատում էին, հատկապես նրանց, ովքեր ֆանտաստիկ պրոֆեսիոնալիզմ ցույց տվեցին»:

Մեկ այլ խաղացող, ով վնասվածքից բուժվելու խնդիր ունի, Գոնսալո Իգուաինն է, ում ամեն դեպքում չհաջողվեց խուսափել վիրահատությունից.

«Մոտ մեկ ամիս է, ինչ բժիշկները փորձում էին առանց վիրահատության լուծել խնդիրը: Սկզբում ես ինձ հանգիստ էի զգում: Ինձ հայտնել էին, որ դեռ հնարավոր է առանց վիրահատության լուծել խնդիրը: Երբ Դուք լսում եք այն, ինչ ցանկանում եք լսել, ընդունում եք այն որպես բացարձակ ճշմարտություն: Բայց ահա անցավ մեկ ամիս ու հիմա պարզ դարձավ, որ Իգուաինին անհրաժեշտ է վիրահատվել»:

Ու Մոուրինյոն իր լիարժեք աջակցությունը հայտնեց արգենտինացուն.

«Սա շատ վատ է, քանի որ նա հիանալի խաղացող ու հիանալի տղա է: Ես նրա համար շատ եմ ցավում, բայց ավելի շատ ցավում եմ թիմի համար ու հասկանում, որ առաջին հերթին թիմն է, այնպես որ, հաշվի առնելով այն որակյալ բուժ.անձնակազմը, որ մենք ունենք, խնդիրներ չեն լինի»:

Մոուրինյոն հաստատեց Պիպիտայի վիրահատությունը ու նշեց, որ հիմա ամենակարևորը խաղացողին աջակցելն է.

«6 ամիս շարունակ ես շատ քիչ էի խոսում Կակայի մասին ու լիովին վստահում էի այն խաղացողներին, ովքեր պատրաստ էին խաղալ: Մենք փորձելու ենք նույն բանը անել Իգուաինի դեպքում ու միշտ լինել նրա կողքին: Սա հոգեպես շատ դժվար փուլ է, այնպես որ մենք պետք է խաղացողի կողքին լինենք, քանի որ աջակցությունը շատ կարևոր է»:

«Խետաֆեի» հետ խաղի մասին, որը լինելու է այս տարի առաջինը թիմի համար, Մոուրինյոն նշում է, որ դժվար խաղ է սպասվում.

«Մրցակիցը շատ լավ է խաղում ու վերջին մի քանի խաղերում անընդմեջ հաղթանակներ է տանում: Նրանք շատ վստահ են իրենց ուժերին ու լավ դիրք են զբաղեցնում աղյուսակում, ինչը նրանց հանգիստ է պահում: Վերջին օրերին մենք շատ լավ ենք մարզվել` մեծ ինտենսիվությամբ ու կենտրոնացվածությամբ: Եթե մենք չհաղթենք «Խետաֆեին», ապա դա անակնկալ չի լինի, քանի որ նրանք շատ լավ թիմ են»:

Եվ վերջում պորտուգալացին խոսեց իր կոլեգա Միչելի մասին ու գովեստի խոսքեր հղեց նրա հասցեին թե' որպես մարզչի, թե' որպես խաղացողի.

«Ես, ինչպես և ֆուտբոլից հասկացող շատ մարդիկ, գիտեմ որ նա իր կարիերան սկսել է ու որպես խաղացող ձևավորվել է «Ռեալում»: Նա «Ռեալի» ամենաուժեղ սերունդներից մեկի ներկայացուցիչ է, իսկ հիմա էլ շատ լավ մարզիչ է»:

Երբ Մոուրինյոյին հարցրեցին, թե արդյոք նա Միչելին ապագայում տեսնում է «Ռեալի» պահեստայինների նստարանին, պորտուգալացի մասնագետը այսպես պատասխանեց.

«Նրա սիրտը պատկանում է «Ռեալին», բացի այդ էլ այս ակումբի դռները միշտ բաց են իր լեգենդների համար: Այս ամենը ես զգում եմ»:

Գևոր, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3727 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Սևիլիա

1

2 : 0

3

3

Մալյորկա

1

2 : 1

3

4

Վալյադոլիդ

1

2 : 1

3

5

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

6

Օսասունա

1

1 : 0

3

7

Ալավես

1

1 : 0

3

8

Ատլետիկո Մադրիդ

1

1 : 0

3

9

Վիլյառեալ

1

4 : 4

1

10

Գրանադա

1

4 : 4

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/08 23:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Բարսելոնա

17/08 19:00

Սելտա

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

17/08 21:00

Վալենսիա

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

17/08 22:00

Մալյորկա

2 : 1

Էյբար

17/08 23:00

Լեգանես

0 : 1

Օսասունա

17/08 23:00

Վիլյառեալ

4 : 4

Գրանադա

18/08 19:00

Ալավես

1 : 0

Լևանտե

18/08 21:00

Էսպանյոլ

0 : 2

Սևիլիա

18/08 23:00

Բետիս

1 : 2

Վալյադոլիդ

19/08 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:07:28 21.08.2019
21:15:16 20.08.2019
21:01:13 20.08.2019
«Ռեալը» շարունակում է պատրաստվել «Վալյադոլիդի» դեմ խաղին
20:56:57 20.08.2019
Բենզեմա՝ թիմի մեկնարկային գոլերի մասնագետը Լա լիգայում
20:44:42 20.08.2019
Կրոս՝ 100 հաղթանակ Լա լիգայում «Ռեալի» կազմում
16:08:36 16.08.2019
Բենզեման գոլ է խփել «Բալայդոս» վերջին երկու այցելությունների ժամանակ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ադուրիս
Ատլետիկ Բիլբաո
1
Ռուբեն
Օսասունա
100%
0
1
Կապա
Ատլետիկ Բիլբաո
1
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Պաուլո
Էյբար
1
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
100%
0
1
Ֆեբաս
Մալյորկա
1
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Դանի Ռոդրիգես
Մալյորկա
1
Ֆերնանդո Պաչեկո
Ալավես
100%
0
1
Մոնտորո
Գրանադա
1
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սոլդադո
Գրանադա
1
Վացլիկ
Սևիլիա
100%
0
1
Սոլդադո
Գրանադա
1

0
0
0
0
Ֆեդե Վիկո
Գրանադա
1 (1)
Յան Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
100%
0
1
Պեպե Շեյխ
Սելտա
1

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33