32 տարվա մեջ առաջին անգամ մարզիչը ստանում է այս մրցանակը: Թերթը իր որոշումը բացատրում է Մոուրինյոյի տրիպլետով:
Ժոզե Մոուրինյոն իտալական հայտնի La Gazetta Dello Sport պարբերականի կողմից արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին:
Թերթը նշում է, որ պորտուգալացին, ով հիմա մարզում է «Ռեալը», անցած տարի իր թիմի հետ խփել է 143 գոլ, ինչը գալիս էբոլոր մրցաշարերում միասին երկու գոլ մեկ խաղում:
374 միավոր է հավաքել Մոուրինյոն, քանի որ նա կարողացել էր իր թիմից մեկ միասնական ընտանիք ձևավորել:
Բացի այդ հետաքրքիր ընտրություն է կատարվել տարվա թիմ անվանակարգում: Լավագույն թիմ ճանաչվել է ոչ թե «Ինտերը», այլ ի զարմանս բոլորի NBA-ի թիմերից մեկը` «Լոս Անջելես Լեյքերսը»:
Գևոր, Realmadrid.am