HalaMadrid TV MOBILE

ԲԼՈԳ/FELIZ CUMPLEANOS, ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ
02:57:37 26.11.2010

Չնայած նրան, որ այս օրերին բոլորիս մտքերում միայն կլասիկոն է, Խաբի Ալոնսոյի ծննդյան օրվան  է նվիրված teddy-ի բլոգային այս գրառումը: Մարինեն, որն ընդամենը մի քանի օր անց կդառնա 18 տարեկան, համոզված է, որ Ալոնսոն էլեգանտ, համեստ ու լուրջ ֆուտբոլիստի մարմնացում է: 

«Արքայական»... Իզուր չէ, որ որ հենց այս անունն է տրվել մի ակումբի, որն իր արարման օրից իսկ եղել է լավագույնը, գեղեցիկը, գրանդը: «Մադրիդը» պայքարել ու հաղթել է ոչ միայն արքայի հովանու ներքո, այլև ինքն է եղել «արքայություն», իսկ «Սանտիագո Բեռնաբեուն» եղել է ու կա այն պալատը, որում արքաներն ապրել ու ապրում են: «Ռեալում» խաղացող ամեն մի ֆուտբոլիստ յուրահատուկ եղել է ու կա, ամենքի մասին էլ կարելի է անվերջ խոսել, ուրույն ու առանձնահատուկ պատմել: Դեռևս հին ժամանակներից, հեռավոր ու արդեն պատմություն դարձած օրերից մնացել են անուններ, իսկ ավելի ճիշտ, «Ռեալն» ինքն է կերտել այն անուններն ու ֆուտբոլը, որոնք ֆուտբոլի պատմության ոսկեդարանի արխիվում գրվել են ոսկե տառերով: Ժամանակները փոխվել են` իրենց հետ փոխելով թե' ֆուտբոլիստներին, թե' ֆուտբոլը և թե' խաղամակարդակը: «Ռեալը» գրավել է ողջ 20-րդ դարը ու դեռ շարունակում է գրավել նոր ժամանակաշրջանն ու նոր սերունդներին: Նրա պատմությունը տվել է «Գալակտիկոս» , որը հավերժ մնայուն արժեք է, խորը հետք ոչ միայն «Ռեալի», այլև համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, այնքան խորը, որ ժամանակի փոշին դժվար թե կարողանա ծածկել այն: Նրանց մասին անվերջ կարելի է խոսել, իսկ ես բլոգս այսօր նվիրում եմ մի ֆուտբոլիստի, որը թեև ընդամենը 2-րդ մրցաշրջանն է, ինչ «Ռեալում» է, բայց նրան իրապես կոչում ենք Մադրիդիստ, որի սիրտը թիմի հետ է, թիմի մի մասնիկն է: Նա պայքարում է, աշխատում, շնչում թիմի հետ` հստակ գիտակցելով այն ակումբի մեծությունն ու վեհությունը, որտեղ ինքը հանդես է գալիս….. Այսօր նրա ծնունդն է…..ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ….. 

Նա ընդամենը հենակետային կիսապաշտպան է: Նա ո'չ հարձակվող է, որ իր խաղով փայլի առջևի գծում կամ դառնա լավագույն ռմբարկու, ո'չ էլ ստեղծագործ Կակա կամ Դի Մարիա, որ կոչվի փլեյմեյքեր: Նա ընդամենը հենակետային կիսպաշտպան է, ֆուտբոլում մի պաշտոն, որի մասին, կարելի է ասել, քիչ է խոսվում: Բայց դա հսկայական աշխատանք է, ուժերի գերլարում: Այդ դիրքը մեծ պոտենցիալ է պահանջում, դաշտը մոնումենտալ հայացքով տեսնելու կարողություն, համակ ուշադրություն, որպեսզի արագորեն խափանվեն ու «քանդվեն» մրցակցի գրոհները: Խոսելով այս ամենի մասին` յուրաքանչյուր մադրիդիստ էլ առաջինը կտա նրա անունը, Ալոնսոյինը` հեռահար ու ուժգին հարվածների վարպետինը (նա իր արխիվում արդեն գրանցել է 2 գոլ 60 մետրից և 1 գոլ դաշտի կենտրոնից): 

Կան այնպիսի յուրահատուկ ֆուտբոլիստներ, որոնց տալիս են «էլեգանտ» մականունը: Այդպիսին էր , ինձ համար բոլոր ժամանակների լավագույնը, հանճարեղը` Զիդանը, այդպիսին է կենդանի լեգենդ Ռաուլը, այսօր « Ռեալում» «էլեգանտ» ֆուտբոլիստի կարգավիճակը մամուլը տալիս է Օզիլին: Իսկ մի՞թե նա էլ այդպիսին չէ…Մի՞թե Ալոնսոն էլ էլեգանտ, համեստ ու լուրջ ֆուտբոլիստի մարմնացում չէ` զուրկ ամեն տեսակ ձևականություններից, պարզ ու ռեալ: Չգիտեմ` ձեզ համար ինչպես, բայց ինձ համար նա այդպիսին է: Նա քիչ է խոսում, բայց հիանալի աշխատում է: Գուցե նրա մասին քիչ են խոսում, կամ նրան միլիոններ չեն վճարում բացի ֆուտբոլ խաղալուց նաև այս կամ այն գովազդում նկարահանվելու համար, բայց ինձ համար նա ուրիշ է, դասական, էլեգանտ ու լուրջ կեցվածքով ֆուտբոլիստի կատարելություն, որն իր խաղային որակներվ ինձ համար «Ռեալի» կազմում դարձավ լավագույններից, եթե ոչ լավագույնը: 

Այսօր նրա ծնունդն է ու ես միայն ցանկանում եմ, որ նա անընդհատ բարձրանա դեպի նոր հաջողություններ: Թո'ղ նրա, ինչպես նաև «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների ու նրա տաղանդավոր ու խենթ մարզչի առջև բացվեն դեպի նոր ու փառավոր գավաթներն ու տիտղոսները տանող հորիզոններ: 

Ֆուտբոլային հասարակությունն այսօր լարված սպասում է «Էլ Կլասիկոյին»: Դա տիտանների բախումն է, որը աշխարհն ու ֆուտբոլասեր հասարակությանը բաժանում է 2 մասի. մի մասը միայն սպիտակն է տեսնում, մյուս մասը` կապտանռնագույն դրոշներ պարզում: Ամեն ինչ տանում է դեպի «Կլասսիկոն», բայց ես չէի կարող չշնորհավորել նրա ծնունդը` Ալոնսոյինը` հարազատ ու սիրելի…Մնա' «Ռեալում», Ալո'նսո, օգնի'ր քո թիմին, իսկ երբ գա այն օրը, երբ, կարիերադ ավարտելով, մեխից կախես խաղակոշիկդ, արա' դա «Ռեալում», որովհետև այստեղ քեզ սիրում են, հարգում ու գնահատում: 

ՀԱԼԱ ՄԱԴՐԻԴ….ՀԱԼԱ ԱԼՈՆՍՈ

teddy, Realmadrid.am

Աղբյուրը՝ RealMadrid.am
Կարդացվել է 3879 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

0 : 0

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

3 : 2

Սելտա

09/12 00:00

Օսասունա

1 : 1

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09:03:23 11.12.2019
08:57:28 11.12.2019
08:52:12 11.12.2019
«Ռեալը» մարզվել է «Յան Բրեյդել» ստադիոնում
08:48:51 11.12.2019
«Ռեալի» ժամանումը Բելգիա
06:11:47 10.12.2019
«Ռեալի» գոլահարներն արտագնա խաղերում
06:07:41 10.12.2019
Պաշտպանների գոլերն ու գոլային փոխանցումներն ընթացիկ մրցաշրջանում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
2
3
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բեյլ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33