HalaMadrid TV MOBILE

Արդյո՞ք Յովիչը պատրաստ է վերադառնալ այնպես, ինչպես դա արեցին Կուրտուան, Կազեմիրոն և Մոդրիչը
22:51:32 22.03.2020

Մեկ տարի առաջ՝ մրցաշրջանի այս հատվածում Լուկա Յովիչը իր անվան դիմաց 24 գոլ ուներ գրանցած Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում, ինչն էլ հենց ստիպեց Զիդանին հավանություն տալ նրա տրանսֆերին։ 

Այս մրցաշրջանում պատկերը լրիվ այլ է։ Յովիչը մինչ այս «Ռեալի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 771 րոպե, և այդ ընթացքում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ։ 

Սերբ ֆուտբոլիստը դեռ չի հարմարվել թիմին, սակայն դեռ ուշ չէ ամեն ինչ փոխելու և կարիերան կրկին լավ ուղու վրա դնելու համար։ 

«Ռեալում» կան ֆուտբոլիստներ, ովքեր ապացուցել են, որ վատ մեկնարկից հետո հնարավոր է շատ բաներ շտկել։ 

1. Մոդրիչի դանդաղ ադապտացիան։

«Տոտենհեմից» տեղափոխվելով «Արքայական» ակումբ, Լուկա Մոդրիչը երկար ժամանակ չէր կարողանում ադապտացվել «Սերուցքայինների» խաղին։ 

Շրջադարձային եղավ նրա գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, որից հետո էլ Մոդրիչը սկսեց ավելի վստահ զգալ իրեն խաղադաշտում։ 

Արդյունքում նա դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, և նույնիսկ կարողացավ նվաճել ոսկե գնդակը՝ լինելով Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ 

2. Կուրտուայի աներևակայելի վերադարձը։

2018-ի ԱԱ-ի լավագույն դարպասապահ ճանաչվելուց հետո Տիբո Կուրտուան տեղափոխվեց «Ռեալ», սակայն նրա առաջին մրցաշրջանը թիմում կարելի է ուղղակի աղետալի համարել։ 

Նա պետք է մրցակցեր Կեյլոր Նավասի հետ, և կոստառիկացի դարպասապահը մրցաշրջանի արդյունքում հաղթող ճանաչվեց այդ դիմակայությունում։ 

Նրա համար շրջադարձային եղավ վնասվածքը «Բրյուգեի» դեմ խաղում։ Նա վերադարձավ ավելի ուժեղ և այժմ Յան Օբլակի և Տեր-Շտեգենի հետ միասին համարվում է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը։ 

3. Զիդանը փրկեց Կազեմիրոյին։

«Սան Պաոլոյից» տեղափոխվելուց հետո Կարլոս Կազեմիրոն ստիպված էր հանդես գալ «Կաստիլիայի» կազմում, իսկ հետո «Ռեալը» որոշեց վարձավճարային հիմունքներով նրան տրամադրել «Պորտուին»։ 

Նա «Ռեալ» վերադարձավ Ռաֆա Բենիտեսի օրոք, սակայն մեկնարկային կազմում նրան խաղալու հնարավորություն տվեց հենց Զիդանը։ 

2016-ի մարտից սկսած Կազեմիրոն անփոխարինելի ֆուտբոլիստ դարձավ «Ռեալի» համար։ 

4. Վալվերդեի աճը։ 

Ֆեդե Վալվերդեն «Արքայական» ակումբին միացավ 2016-ին։ Նա ևս կզբնական շրջանում ստիպված էր խաղալ «Կաստիլիայի» կազմում։ 

Նա «Ռեալ» վերադարձավ նախորդ մրցաշրջանում և իր աշխատասիրության արդյունքում այս մրցաշրջանում դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։

5. Մարսելոյի երիտասարդությունը

Մարսելոն «Սերուցքայիններին» միացավ 18 տարեկան հասակում, և առաջին մրցաշրջանում նա մասնակցեց ընդամենը 6 հանդիպման։ 

Հետագայում նա լուրջ մրցակցություն ունեցավ Ֆաբիո Կոենտրաուի հետ, իսկ արդյունքում պահպանեց տեղը թիմի մեկնարկային կազմում և դարձավ աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկը։ 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ marca
Կարդացվել է 1588 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

70 : 25

87

2

Բարսելոնա

38

86 : 38

82

3

Ատլետիկո Մադրիդ

38

51 : 27

70

4

Սևիլիա

38

54 : 34

70

5

Վիլյառեալ

38

63 : 49

60

6

Ռեալ Սոսյեդադ

38

56 : 48

56

7

Գրանադա

38

52 : 45

56

8

Խետաֆե

38

43 : 37

54

9

Վալենսիա

38

46 : 53

53

10

Օսասունա

38

46 : 54

52

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19/07 19:00

Ալավես

0 : 5

Բարսելոնա

19/07 20:30

Վալյադոլիդ

2 : 0

Բետիս

19/07 20:30

Վիլյառեալ

4 : 0

Էյբար

19/07 23:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

19/07 23:00

Գրանադա

4 : 0

Ատլետիկ Բիլբաո

19/07 23:00

Լևանտե

1 : 0

Խետաֆե

19/07 23:00

Լեգանես

2 : 2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

19/07 23:00

Օսասունա

2 : 2

Մալյորկա

19/07 23:00

Սևիլիա

1 : 0

Վալենսիա

19/07 23:00

Էսպանյոլ

0 : 0

Սելտա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

08.08.20 23:00

Յուվենտուս

2 : 1

Լիոն

08.08.20 23:00

Մանչեսթեր Սիթի

2 : 1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Պե՞տք է «Ռեալը» խոշոր տրանսֆեր կատարի ընթացիկ տրանսֆերային պատուհանին
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:44:10 12.08.2020
15:24:00 07.07.2020
18:09:23 05.07.2020
«Ատլետիկ Բիլբաո» 0-1 «Ռեալ Մադրիդ»
02:29:24 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 3-0․ Բենզեմա 86՛
02:28:25 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2-0․ Ասենսիո 74՛
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33