Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն ավելի շատ նախընտրում են, որ Գարեթ Բեյլը հեռանա թիմից, քան շարունակի մրցելույթներն «Արքայական ակումբի» կազմում:
Realmadrid.am-ը կայքում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե երկրպագուներն ինչ կարծիք ունեն Գարեթ Բեյլի ապագայի վերաբերյալ:
Հարցմանը մասնակցել է 692 այցելու, որի 55,06 տոկոսը կարծում է, որ Բեյլը պետք է հեռանա թիմից, իսկ 38,15 տոկոսը դեռևս հավատում է, որ ֆուտբոլիստը կարող է արդարացնել սպասելիքները «Ռեալում»: 6,79 տոկոսը հարցին, թե ցանկանո՞ւմ եք, որ Գարեթ Բեյլը մնա թիմում, պատասխանել է՝ «Չեմ կողմնորոշվում»:
Մեր նոր հարցումը՝
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Fenomeno, Realmadrid.am