«Ռեալի» ակադեմիայի ֆուտբոլիստը թիմի ամենահնաբնակն է:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն իր 19-րդ մրցաշրջանը կանցկացնի «Ռեալում»: 2019-20 մրցաշրջանը թիմի սանի համար կլինի 19-րդն «սպիտակների» մարզաշապիկով:
Իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալին» միացել է 2001 թվականին ու հանդես է եկել Մ11 թիմում: «Ռեալի» համակարգում երկար ճանապարհ անցնելով՝ նա իր նորամուտը հիմնական թիմի կազմում նշել է 2010-11 մրցաշրջանում՝ «Մեստալիայում» կայացած «Վալենսիայի» դեմ հանդիպմանը: Հիմա նա ակումբի ամենահնաբնակ ֆուտբոլիստն է:
29 տարեկանում Նաչոն հասցրել է տիտղոսների մեծ ավար հավաքել՝ 4 Չեմպիոնների լիգա, 4 Աշխարհի ակումբային առաջնություն, 3 Եվրոպայի Սուպերգավաթ, 1 Լա լիգա, 1 Արքայական գավաթ, 2 Իսպանիայի Սուպերգավաթ:
«Ռեալի» հիմնական թիմի կազմում Նաչոն մասնակցել է 190 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ:
Fenomeno, Realmadrid.am