Ինչպես հաղթդրում է GOL պարբերականը, Կուբոյին վարձակալելու համար «Վալյադոլիդը» պետք է նրա համար առնվազն 1000 րոպե խաղաժամանակ երաշխավորի։ «Ռեալում» դեմ չեն այս տեղափոխությանը, սակայն Մադրիդում ցանկանում են, որ նա խաղա, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին։
«Վալյադոդլիդի» գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսը մեկնաբանել է Կուբոյի վարձակալության մասին տեղեկություններտ։
«Քանի դեռ պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել, ես չեմ ցանկանում խոսել այդ մասին». ասել է Սերխիո Գոնսալեսը։
«Վալյադոլիդում» խաղալը կարող է մեծ օգուտ լինել Կուբոյի համար։ Նա կկարողանա զգալ, թե ինչ է Լա Լիգայում և իսպանական ակումբում հադես գալը, իսկ Զիդանը այդ ընթացքում կհետևի նրա խաղին
Զիդանը արդեն հասկացնել է տվել, որ հույսեր է կապում 18-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Հավանաբար Կուբոն առաջիկայում կարևոր ֆուտբոլիստ կլինի «Ռեալի» համար։ Այժմ նպատակը այն է, որ նա մարզվի և խաղա «Կաստիլիայի» կազմում։ Նա դեռ շատ երիտասարդ է, և մենք չպետք է շտապենք». ասել Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am