Մադրիդի «Ռեալը» և «Բենֆիկան» պաշտոնապես հաստատեցին Ռաուլ դե Տոմասի տրանսֆերի մասին։ Ֆուտբոլիստը տեղափոխվեց պորտուգալական ակումբ 35 մլն եվրոյի մասին։ Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» հետ։
Դե Տոմասը երկուշաբթի օրը բուժզննում կանցնի պորտուգալական ակումբում ու կներկայացվի երկրպագուներին։
Նախորդ մրցաշրջանում Դե Տոմասը 14 գոլի հեղինակ էր դարձել «Ռայո Վալեկանոյի» կազմում և գրավել ինչպես «Բենֆիկայի», այնպես էլ մի քանի այլ ակումբների ուշադրությունը։
Նա ցանկանում էր վերադառնալ «Արքայական» ակումբ, սակայն Զիդանը նրա հետ կապված պլաններ չուներ, և ակումբը որոշեց հրաժարվել նրա ծառայություններից։
Los Merengues, Realmadrid.am