Մադրիդի «Ռեալը» արդեն մոտ 300 մլն եվրո է ծախսել նոր խաղացողների ձեռքբերման համար, իսկ այժմ ժամանակն է եկել վաճառել մի քանի խաղացողների։ Այդ խաղացողներից մեկն էլ Մատեո Կովաչիչն է, ում վաճառքից «Ռեալը» ծրագրում է ստանալ մոտ 50 մլն եվրո։
Հունիսի 30-ին կավարտվի Կովաչիչի վարձակալության ժամկետը «Չելսիում», և լոնդոնյան ակումբը մինչ այդ պետք է որոշում կայացնի՝ գնել խորվաթի տրանսֆերը, թե ոչ։ Կովաչիչը նշել է, որ դեմ չէ մնալ Լոնդոնում։ Այժմ «Չելսիում» սպասում են նոր գլխավոր մարզչի նշանակմանը, ով էլ հենց պետք է որոշում կայացնի Կովաչիչի ապագայի հարցում։
«Ազնվականների» առջև դրված է նաև ՖԻՖԱ-ի արգելքը, ըստ որի ակումբը չի կարող ձեռք բերել նոր ֆուտբոլիստների, սակայն «Չելսին» բողոքարկել է այդ որոշումը, և մտադիր է նոր համալրումներ ունենալ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Միլանը»։ Ամեն դեպքում «Ռեալը» կհրաժարվի նրա ծառայություններից։
Los Merengues, Realmadrid.am