«Լեգանեսի» դեմ ոչ ոքիից հետո Զինեդին Զիդանը նշել է, որ թիմի այս կազմը կարող է անել ավելին։
Շատ են խոսակցությունները, որ ամռանը թիմում մեծ փոփոխություններ են սպասվում, սակայն Զիդանը հրաժարվել է մեկնաբանել այդ խոսակցությունները։
«Մենք պետք է ուղղակի փորձենք։ Մենք պետք է այս ֆուտբոլիստներով անենք ավելին։ Ինչքան էլ, որ այս մրցաշրջանը բարդ էր մեզ համար, մենք պետք է անենք ավելին։ Թիմը նաև մտածում է հաջորդ մրցաշրջանի համար, բայց մենք դեռ 6 հանդիպում ունենք անցկացնելու այս մրցաշրջանում և պետք է փորձենք հաղթել այդ խաղերում». ասել է Զիդանը։
Ֆրանսիացին գոհ չէր երկեվա խաղի առաջին խաղակեսից, իսկ երկրորդում միայն Բենզեմայի հիանալի խաղի շնարհիվ «Ռեալը» կարողացավ միավոր կորզել։
«Ինձ դուր չեկավ այն, ինչ տեսա առաջին խաղակեսում։ Երկրորդում թիմը շատ ավելի լավ էր խաղում։ Մենք կարող ենք անել ավելին։ Արդյունքը ոչ շատ վատ էր և ոչ էլ շատ լավ, քանի որ այս մարզադաշտում «Լեգանեսը» միշտ էլ համառություն է ցուցաբերում». ասել է ֆրանսիացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am