Սամպաոլիի նշանակումից հետո «Ռեալի» ապագա ֆուտբոլիստ Ռոդրիգոն սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ «Սանտոսում»։
Ուրբաթ օրը Ռոդրիգոյին հնարավորություն էր ընձեռնվել խաղալ մեկնարկային կազմում, և նրա խփած հիանալի գոլի շնորհիվ «Սանտոսը» դուրս եկավ Բրազիլիայի գավաթի հաջորդ փուլ։
Ֆուտբոլիստը խաղից հետո նշել էր, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
«Ես հասկանում եմ Սամպաոլիին, բայց ես ցանկանում եմ ավելի շատ հայտնվել մեկնարկային կազմում և ավելի շատ խաղալ։ Բոլորն են ցանկանում խաղալ, և ես կարծում եմ, որ իմ՝ մեկնարկային կազմում չհայտնվելը կապված է նրա հետ, որ ես ամռանը հեռանալու եմ «Սանտոսից», և կարծում եմ, որ Սամպաոլին ուղղակի մտածում է հաջորդ մրցաշրջանի համար։ Բայց քանի դեռ ես այստեղ եմ, ես գլխացավանք եմ լինելու նրա համար, քանի որ ես ցանկանում եմ խաղալ». ասել է Ռոդրիգոն։
Los Merengues, Realmadrid.am