«Սելտայի» առաջատար Յագո Ասպասը նշել է, որ մտադիր չէ լքել իր ներկայիս ակումբը և որ իրեն լավ է զգում այնտեղ, միևնույն ժամանակ խոսելով նաև Մադրիդի «Ռեալի» մասին։
Իսպանացու կարծիքով Ազարը հիանալի ձեռքբերում կլինի «Արքայական» ակումբի համար, բայց նա կասկածներ ունի, որ Պոգբայի ձեռքբերումը ճիշտ որոշում կլինի «Ռեալի» կողմից։
«Ես ձեռք կբերեի Էդեն Ազարին, քանի որ նա ավելի շահավետ տարբերակ կլինի, քան Կիլիան Մբապեն։ Իսկ Պոգբան և Կանտեն «Ռեալի» խաղաոճի ֆուտբոլիստներ չեն։ Ինձ ավելի շատ դուր է գալիս այն կիսապաշտպանությունը, որը ներկա պահին ունի «Ռեալը»։ Նրանք ունեն Դանի Սեբալյոսին, ով հավաքականի հիմնական ֆուտբոլիստ է, բացի այդ ինձ ավելի շատ դուր է գալիս Տիագո Ալկանտարան, քան Պոգբան և Կանտեն». ասել է Ասպասը։
Los Merengues, Realmadrid.am