Մարսելոն Զիդանի վերադարձից հետո փոխել է իր որոշումը և ցանկանում է մնալ «Արքայական» ակումբում։
Բրազիլացին, ով գործող պայմանագիր ունի «Ռեալի» հետ մինչև 2022 թվականը, մի քանի անգամ նշել էր, որ կարող է լքել մադրիդյան ակումբը։ Բայց այդ ցանկությունը նրա մոտ առաջացել էր Սոլարիի պատճառով, ով չէր վստայում նրան և հիմնական կազմում տեղ էր հատկացնում 22-ամյա Ռեգիլյոնին։ Եթե Սոլարին շարունակեր գլխավորել «Ռեալը», ապա մեծ էր հավանականությունը, որ Մարսելոն ամռանը կլքեր Մադրիդը։
Փետրվարին խոսակցություններ էին պտտվում, որ ակումբը այլևս չի ցանկանում թիմում տեսնել Մարսելոյին, իսկ բրազիլացին տվել էր այդ խոսակցությունների պատասխանը։
«Եթե ես այն խաղացողների թվում եմ, ում «Ռեալը» ցանկանում է վաճառել, ապա նրանք կարող են վճարել ինձ պայմանագրով նախատեսված ողջ գումարը, և ես կհեռանամ։ Եթե կգա մի օր, որ ես այլևս չեմ կարողանա օգնել «Ռեալին», ես կհեռանամ». ասել էր Մարսելոն։
Այժմ ամեն ինչ թիմում փոխվել է։ Զիդանը՝ վերադառնալուց հետո հստակ հասկացնել տվեց, որ ունի Մարսելոյի կարիքը, և բրազիլացին կարևոր դեր է ունենալու Զիդանի թիմում։
Los Merengues, Realmadrid.am