«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն կարծում է, որ Մանեի ձեռքբերումը հիանալի կլինի «Մադրիդի Ռեալի» համար։
2015/16 մրցաշրջանում Ռոմեուն և Մանեն նույն թիմի կազմում անցկացրել են 30 խաղ։ Այդ մրցաշրջանից հետո Մանեն 41 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»։
«Ես նրա դրական կողմերից կառանձնացնեմ արագությունը։ Նա շատ արագ է, շատ էներգիա ունի և կարող է գլխապտույտ առաջացնել մրցակցի պաշտպանների մոտ։ Մանեն նաև լավ տեխնիկա ու ֆիզիկական պատրաստվածություն ունի». ասել է Ռոմեուն։
Այս տարիների ընթցաքում «Լիվերպուլի» կազմում նա մեծ առաջընթաց է գրանցել, իսկ այս մրցաշրջանում ուղղակի փայլում է։
Օրիոլ Ռոմեուն՝ ով նաև «Բարսելոնայի» սան է, կարծում է, որ Մանեն «Ռեալի» կազմում մեծ հաջողությունների կհասնի, իսկ «Ռեալի» համար դա մեծ ձեռքբերում կլինի։
«Նա մեկ քայլ վերև կբարձրանա՝ «Ռեալ» տեղափոխվելու դեպքում։ «Սերուցքայինները» առջևի գծում խնդիրներ ունեն, իսկ Մանեն այն ֆուտբոլիստներից է, ով օգտվում է մրցակցի նույնիսկ փոքրիկ սխալից։ Սակայն Մանեն գոլահար չէ, ինչպես Ռոնալդուն». հավելել է կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am