«ՊՍԺ-ի» պլանները հիմնված են երկու խաղացողների վրա։ Նրանցից մեկը Նեյմարն է, իսկ մյուսը Մբապեն։
Ֆրանսիացին մեծ գումարների դիմաց տեղափոխվեց «ՊՍԺ» և այդ ակումբում դարձավ թոփ ֆուտբոլիստ։ Նա նաև երկրպագուների սիրելին է, քանի որ օգնել է նաև հավաքականին հաղթել աշխարհի առաջնությունում։
«Մադրիդի Ռեալը» հստակ հասկացնել է տվել, որ հետաքրքրված է 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
«ՊՍԺ-ն» ամեն կերպ ցանկանում է թիմում պահել Մբապեին, քանի որ նա հիանալի մրցաշրջան է անցկացրել և դեռ մեծ հեռանկարներ ունի։
Նեյմարը և Մբապեն, բացի հսկայական աշխատավարձից, մեծ եկամուտներ են ստանում նաև գովազդներից, ինչը ևս կարևոր պատճառ է ֆրանսիական թիմում մնալու համար։
Պետք չէ մոռանալ նաև, որ Մբապեն ընդամնեը 20 տարեկան է, և «ՊՍԺ-ն» կիրականացնի նրա բոլոր պահանջները, քանի որ նա դեռ երկար տարիներ կարող է օգնել թիմին։ Չնայած իր մեծ տաղանդին, Մբապեն չկարողացավ արժանավույնս հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Նասեր Ալ Խելաիֆին հստակ հասկացնել տվեց, որ Մբապեն ոչ մի պայմանով չի լքելու ֆրանսիական ակումբը։
Ֆուտբոլիստը դեռ չի ցանկանում քննարկել իր ապագան, և ոչինչ չի հայտնում իր որոշումների վերաբերյալ։
Los Merengues, Realmadrid.am