Ջոնաթան Բարնեթը, ով հանդիսանում է «Մադրիդի Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալը, քննադատել է թիմի երկրպագուների վերաբերմունքը՝ ուղղված ուելսցուն։
Ներկա պահին Բեյլը կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում և նրա գործերը այնքան էլ լավ չեն ընթանում, իսկ Կլասիկոյի ժամանակ նա արժանացավ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հավաքված երկրպագուների սուլոցներին։
«Ռեալի» երկրպագուները դեռ երկար են խոսելու Բեյլի գոլերի մասին։ Ես կարծում եմ, որ նրանք պետք է ամաչեն իրենց պահվածքից». ասել է Բարնեթը։
Այս մրցաշրջանում անցկացրած 33 խաղերում Բեյլը դարձել է 13 գոլի հեղինակ, և վերջերս խփեց նաև «Ռեալի» կազմում իր 100-րդ գոլը։
«Բեյլը արժանի է լավ վերաբերմունքի, իսկ այն ինչ արեցին «Ռեալի» երկրպագուները, պարզապես ամոթալի էր։ Այս 6 տարիների ընթացքում նա շատ տիտղոսներ է նվաճել և մեծ դեր է ունեցել այդ գործում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և երկրպագուները պետք է շնորհակալ լինեն նրանից». ասել է Բարնեթը։
Los Merengues, Realmadrid.am