Եվրոդատարանը այսօր առավոտյան որոշում է կայացրել, ըստ որի «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկ Բիլբաոն» և «Օսասունան» չեն վճարի նախկինում եղած հարկերը։
Բանն այն է, որ 2016 թվականին այս 4 ակումբները վճարել էին հարկերը 25 % տոկոսադրույքով, մինչդեռ ֆուտբոլային ակումբների համար նորմալ է համարվում 30 %-ը։
«Մենք անհրաժեշտ իրավական տվյալներ չունենք, և ամեն բան նրանց օգտին է». ասել է դատավորը։
Նշվել է նաև, որ հանձնաջողովը մի շարք բացթողումներ է ունեցել, հաշվի առնելով, որ տվյալները եղել են միայն վերջին 4 տարիների համար, մինչդեռ այն պետք է պարունակեր 1990-2015 թվականների տվյալները։
1990 թվականին ընդունված օրենքը ստիպում էր թիմերին հավասարապես վճարել այդ հարկերը և դա արվում էր ավելի թափանցիկ աշխատանքի համար։ Սակայն այն թիմերը, ովքեր ավելի շատ եկամուտ էին ստանում, օգտվում էին դրանից։
Այժմ այս 4 ակումբները իրավունք ստացան որոշակի տոկոսներ ունենալ իրենց եկամուտներին համապատասխան։ Այս տոկոսների թիվը ցածր էր մինչ 2016 թվականը։
Los Merengues, Realmadrid.am