Մրցաշրջանի սկզբում քչերը կհավատայն, որ Ռեգիլյոնը այսքան խաղաժամանակ կստանա, սակայն այժմ նա թիմի հիմնական ձախ պաշտպանն է։
Մադրիդյան դերբիում նա առաջ անցավ Մարսելոյից և ընդգրկվեց թիմի մեկնարկային կազմում։
«Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ, որպեսզի ավելի լավը դառնամ, և անում այն ամենը, ինչ պահանջում է մարզիչը։ Պարզ է, որ սա իմ կյանքի երազանքն է, և ես կփորձեմ մնալ այս կարգավիճակում այնքան, որքան հնարավոր է». ասել է իսպանացին։
«Ատլետիկոյի» դեմ խաղը նաև պայքար էր չեմպիոնական տիտղոսի շանսեր պահպանելու համար։
«Մենք կպայքարենք մինչ վերջ։ Սա հիանալի հնարավորություն էր միավորների տարբերությունը կրճատելու համար, և մենք օգտվեցինք դրանից։ Մենք շատ դրական էմոցիաներ ստացանք, որը կօգնի մեզ նաև առաջիկա խաղերին». հավելել է Ռեգիլյոնը։
Los Merengues, Realmadrid.am