Սերխիո Ռամոսը միայն խփած գոլով չէ, որ աչքի ընկավ «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Նա նաև առաջին գոլի ժամանակ տարածություն ստեղծեց Կազեմիրոյի համար։
Բրազիլացին մկրատ հարվածով խաղի 16-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն Կրոսի փոխանցումը ուղղված էր Ռամոսին։
«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները ավելի շատ կենտրոնացած էին Ռամոսի վրա, քանի որ գրեթե բոլորն էլ գիտեն, որ այդ փոխնցումները հիմնականում հասցեագրված են նրան, և այդ ընթացքում Կազեմիրոն հսկողությունից դուրս է մնում, ինչի արդյունքում էլ բացում է խաղի հաշիվը։
Ներկա պահին նա իրոք թիմի առաջտարն է, և խաղադաշտի ցանկացած հատվածում փորձում է կարգ ու կանոն մտցնել։
Նման կարևոր խաղերում Ռամոսը էլ ավելի մոտիվացված է, և ավելի արդյունավետ խաղ է ցուցադրում։
Los Merengues, Realmadrid.am