Օրերս Պեպ Գվարդիոլան նշել էր իր կարծիքով վերջին տասնամյակի լավագույն թիմերի անունները, և «Մադրիդի Ռեալը» բացակայում էր նրա ցուցակից։ Սանտիագո Սոլարին անդրադարձել է դրան, և նշել որ դա դիտավորություն է եղել։
«Դա մտածված բացթողում էր։ Վերջին տասնամյակում «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է». ասել է Սոլարին։
Արգենտինացի մարզիչը խոսել է նաև թիմի առաջիկա խաղի մասին։
«Մենք պայաքրում ենք երեք մրցաշարերում և պայքարում ենք դրանք հաղթելու համար։ Մենք դա անում ենք, քանի որ ֆուտբոլիստները տալիս են մեզ անհրաժեշտ ինտենսիվությունն ու լավ խաղը». հավելել է «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am