HalaMadrid TV MOBILE

«Ռեալի» ձախողման 5 կարևոր պատճառները
23:40:12 25.11.2018

Վերջին տասնամյակում «Ռեալը» անցկացնում է Լա լիգայում իր վատագույն մեկնարկը։ 13 խաղերից 5-ում նրանք պարտվել են, և շարունակում են մնալ մրցակցության մեջ միայն այն բանի շնորհիվ, որ «Բարսելոնան» և «Աթլետիկոն» նույնպես շատ միավորներ են կորցրել։

Ահա «MARCA»-ի առանձնացրած այն գլխավոր պատճառները, որոնք բերել են թիմի ձախողմանը։

1- Սխալ սպորտային պլանավորում

Ամեն ինչի հիմնական պատճառը սա է։ «Ռեալ Մադրիդը» կարծես մոռացել է, որ 9 ամիսների ընթացքում երեք մրցաշարերում մրցելու համար հարկավոր է ստեղծել մրցակցային կազմ։ Թիմը ոչ միայն կորցրեց Ռոնալդուին, ով անկասկած թիմի առաջատարն էր, այլ նաև Կովաչիչին, ով հիանալի էր կարգավորում դաշտի կենտրոնը։ Սրա հետ մեկտեղ թիմից հեռացավ նաև Աշրաֆ Հակիմին, ով ուղղակի փայլում է «Բորուսիայի» կազմում։  Ամեն դեպքում այս խաղացողների կորուստը հիմնական պատճառը չէ։ «Ռեալը» արդեն մի քանի տարի է, ինչ ոչ մի թոփ խաղացողի տրանսֆեր չի իրականացրել։ Նրանք ձեռք են բերել Տիբո Կուրտուային և Ալվարո Օդրիոսոլային, երկու խաղացողներ, որոնց դիրքերում «Ռեալը» առանց այն էլ խնդիր չուներ։ Նրանք ձեռք են բերել նաև Մարիանոյին, ով հիանալի խաղացող է, բայց Ռոնալդուի նման թոփ խաղացող չէ։ Ավանդույթի համաձայն Մունդիալներից հետո «Ռեալը» միշտ ձեռք է բերել բարձրակարգ խաղացողների, ինչպես Ռոնալդո Նազարիոն, Կանավարոն, Կրոսը, Օզիլը, Խամեսը, բայց այս տարի դա տեղի չունեցավ։ Դրանից բացի, թիմը վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ թուլանում է։ 

2016-17 մրցաշրջանից ի վեր, բացի նշված երեք խաղացողներից, թիմից հեռացել են նաև Պեպեն, Խամեսը, Դանիլոն և Մորատան։  Ակնհայտ է թվում, որ նրանց փոխարինողները նույն որակը չեն ապահովում։ 

2 - Համարյա բոլոր խաղացողների վատ մարզավիճակը 

Խաղացողների մեծամասնությունը բավական հեռու են իրենց լավագույն մարզավիճակից։ Լուկա Մոդրիչը նախորդ մրցաշրջանի վերջում ուղղակի փայլում էր և հիանալի մարզավիճակում էր գտնվում աշխարհի առաջնության ժամանակ, սակայն «Ռեալ» վերադառնալուց հետո նա չի ցուցադրում այն խաղը, ինչին սպասում են բոլորը։ Սա ցուցանիշ է, որը կարելի է ասել բոլոր խաղացողների համար, բայց բացի Լուկա Մոդրիչից, այս ցուցանիշով առանձնանում են ևս երկու կարևորագույն ֆուտբոլիստներ՝ Ռամոսը և Վարանը։ Երկուսն էլ թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք հարիր չեն բարձրակարգ պաշտպաններին, և այս մրցաշրջանում թիմի ձախողումները մեծապես կախված են եղել նրանց խաղից։ 

3- Պաշտպանության թուլությունը

«Ռեալի» համարյա բոլոր խաղերում պաշտպանությունը ուղղակի գտնվել է անօգնական վիճակում։ Անցկացրած 19 պաշտոնական խաղերից միայն 7-ում է հաջողվել անառիկ պահել դարպասը։ Արժանի մրցակիցներից միայն երկուսը չեն կարողացել գրավել «Ռեալի» դարպասը՝ «Աթլետիկոն» և «Ռոման»։ Լա Լիգայում, որպես այցելու «Ռեալը» բաց թողած գնդակների քանակով միայն գերազանցում է «Հուեսկային», որը ընդամենը 3 գնդակ է ավել բաց թողել։ Մրցաշարը հաղթելու ցանկություն ունեցող թիմի համար սա ուղղակի աղետալի է։

4- Առաջնորդի բացակայությունը

Ռոնալդուն հեռացել է ակումբից, բայց դա չէ խնդիրը։ Ոչ Բենզեման և ոչ Բեյլը չեն կարող լրացնել այն տեղը, որը զբաղեցնում էր Ռոնալդուն վերջին 9 տարիների ընթացքում։ Թիմը չունի այնպիսի առաջատար, որը կօգնի թիմին դուրս գալ ծանր իրավիճակներից։ 

Ֆրանսիացին մաքուր 9 համար և գոլահար չէ և նա չի կարող անել այն ինչ անում էր նրա նախկին թիմակիցը՝ լինել ճիշտ պահին ճիշտ վայրում և սպառնալ մրցակցին այնպես, ինչպես դա անում էր Ռոնալդուն։  Ուելսցին պարզապես հիասթափեցնում է։ Նա թիմի այն խաղացողներից է, ով հիանալի որակներ ունի, բայց Բեյլը չի գտնում իր տեղը դաշտում։ Մոտ մեկ ամիս է, ինչ Բեյլը գոլի հեղինակ չի դարձել և նա երբեք էլ չի եղել թիմի առաջատարներից։ 

5- Վնասվածքները

Ի վերջո վնասվածքները, որոնք հանգիստ չեն տալիս «Ռեալին» այս մրցաշրջանում։ Երեկ կայացած խաղում ևս մեկ խաղացող արժանացավ այդ ճակատագրին՝ Ալվարո Օդրիոսոլան «Էյբարի» երկրորդ գոլի ժամանակ վնասեց ոտքը։ Կարվախալը, Բեյլը, Նաչոն, Կազեմիրոն, Ռեգիլյոնը, Ռամոսը, Վալյեխոն և Բենզեման նունպես տուժել են այս մրցաշրջանում։  

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր թիմ ամեն տարի հանդիպում է այս խնդրին, բայց Եվրոպայի չեմպիոնների վրա սա ավելի ծանր է անդրադարձել։ Լա Լիգայում «Ռեալը» մի թիմ է, որի խաղացողների մեծ մասը անհասանելի են և մանավանդ այս տարի, երբ թիմի կազմը այդքան էլ ընդարձակ չէ, վնասվածքների առկայությունը մեծ խոչընդոտ է թիմի համար։  

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3791 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

0 : 0

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

3 : 2

Սելտա

09/12 00:00

Օսասունա

1 : 1

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:37:27 12.12.2019
02:28:33 12.12.2019
09:03:23 11.12.2019
Այս օրը | «Ռեալը» ճանաչվեց 20-րդ դարի լավագույն ակումբ
08:57:28 11.12.2019
Երեք անընդմեջ արտագնա հանդիպում
08:52:12 11.12.2019
«Ռեալը» մարզվել է «Յան Բրեյդել» ստադիոնում
08:48:51 11.12.2019
«Ռեալի» ժամանումը Բելգիա

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33