Սերխիո Ռամոսը օգտագործել է իր ինստագրամյան էջը, որպեսզի պատասխանի Դեյան Լովրենին, ով մինչ այդ քննադատել էր Ռամոսին և Իսպանիայի հավաքականին։
«Լիվերպուլի» պաշտպանը քննադատել էր Ռամոսին «արմունկով սպանության» վերաբերյալ և ասել, որ Իսպանիայի հավաքականը բանդա է, իսկ Խորվաթիան՝ միակ մաքուր թիմը։
Լովրենը բարկացած էր Ռամոսի վրա դեռ ՉԼ-ի եզրափակչից հետո, որի ժամանակ Ռամոսը կոպիտ խախտում թույլ տվեց Սալահի նկատմամբ։ Վերջինս չկարողացավ շարունակել հանդիպումը։
Ռամոսը ի պատասխան Լովրենի հայտարարություններին ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա բռնում է ՉԼ-ի գավաթը, իսկ դիմացի պլանում հուսահատ Լովրենն է։ Այս հրապարակմամբ Ռամոսը փորձել է ծաղրել Լովրենին։
Los Merengues, Realmadrid.am