«Ռեալի» լեգենդ և «Պորտուի» ներկայիս դարպասապահ Իսկեր Կասիլիասը նշել է, որ եթե առաջարկ ստանա իս նախկին ակումբից կամ հավաքականից դրական պատասխան կտա։
Իսպանիայի հավաքականի նախկին ավագը, ավ այժմ 37 տարեկան է, կարևոր խաղացող է «Պորտուի» կազմում։ Այս մրցաշրջանում նա թիմի հիմնական դարպասապահն է և՛ ներքին առաջությունում, և՛ ՉԼ-ում։ Երկու մրցաշարերում էլ «Պորտուն» գլխավորում է աղյուսակը։
«Եթե ես առաջարկ ստանամ հավաքականից կամ «Ռեալից», առանց մեկ վայրկյան մտածելու կհամաձայնեմ». ասել է Կասիլիասը։
Խոսելով 2015 թվականին «Պորտու» տեղափոխության մասին, նա նշել է, որ այդ պահին դա ճիշտ որոշում էր։
«Դա ճիշտ որոշում էր։ Եթե ես մնայի Մադրիդում, իմ հետագա կարիերան կարող էր ամբողջությամբ ձախողվել». հավելել է Իկերը։
Հարցազրույցի լրիվ տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 21-ին։
Los Merengues, Realmadrid.am