HalaMadrid TV MOBILE

Սոլարի. «Վինիսիուսը պետք է համատեղի փորձն ու որակները»
14:30:29 03.11.2018

«Վալյադոլիդի» դեմ խաղից առաջ տեղի է ունեցել «Ռեալի» գլխավոր մարզչի ժ/պ Սանտիագո Սոլարիի մամուլի ասուլիսը:

«Մրցելու ենք լավ կազմակերպված թիմի դեմ: Նրանք գալիս են Մադրիդ մեծ վստահությամբ, անպարտելի են 7 խաղերում: Սա կարևոր խաղ է: Պետք է կարգապահ ու խիստ խաղ ցուցադրենք»:

«Հատուկ զգացողություն ես ունենում, երբ գալիս ես «Բեռնաբեու» որպես երկրպագու: Ես ոգևորվում եմ, երբ գնում եմ խաղեր դիտելու: Ֆուտբոլիստի կարգավիճակում ևս հրաշալի զգացողություն էր: Որպես մարզիչ, ուրեմն, կտեսնենք առաջիկա խաղում, բայց չեմ կարծում, թե տարբերությունը մեծ կլինի: Այս թիմը իրականացրել է մադրիդիստների երազանքները, ու հույս ունեմ, որ երկրպագուները կօգնեն ու կաջակցեն մեզ առաջիկա մրցավեճում: Մեր ողջ ուժերը կտանք նրանց հատուցելու համար»:

Գավաթային խաղի մասին.

«Մենք ուրախ ենք, ինչպես բոլոր հաղթանակներից հետո: Ես գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Արդյունքը այն կենտրոնացվածության, ինտենսիվության ու տրամադրվածության պտուղն էր, որով մենք դուրս եկանք խաղադաշտ: Գոլեր խփեցինք, ու մարզումները կրկին լցվեցին ուրախ մթնոլորտով: Պետք է այս ոգով շարունակենք: Մտածում ենք միայն առաջիկա խաղի մասին, ուհույս ունեմ, որ երկրպագուները տեսնում են դա, հենց դա է մեր նպատակը»:

Մեկնարկային կազմի անվիճելի անդամների մասին.

«Մեր «Բ» թիմը «Կաստիլյան» է, իսկ «Ա» թիմը՝ «Ռեալ Մադրիդը»: Երբեք չեն լինում մեկնարկային կազմի մշտական անդամներ, քանի որ կան վնասվածքներ, վատ մարզավիճակում գտնվող խաղացողներ: Կան որոշ ֆուտբոլիստներ, որ հսկայական փորձ ունեն, որոնք բազմաթիվ խաղերում իրենց ուսերին են տարել թիմին, մասնակցել են ճակատամարտերի ու հաղթանակով են դուրս եկել: Սա փորձի ու հասունության գրավականն է: Բայց կան նաև մի շարք հիանալի երիտասարդներ»:

Բեյլի մասին.

«Հուսով ենք, որ նա կցուցադրի իր որակները ամեն մի խաղում: Բեյլը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ու ցանկանում ենք ամեն օր վայելել նրա խաղը»:

«Շատ եմ ուզում, որ այս «Ռեալը» խաղա այնպես, ինչչպես Նովենան, Դեսիման, Ունդեսիման, Դուոդեսիման ու Դեսիմոտերսերան հաղթած թիմերը: Այս կազմը հաղթել է ՉԼ վերջին 5 գավաթներից 4-ը, ու նրանք պետք է նորից անեն դա»:

Արժեքների մասին.

«Արժեքը մադրիդիզմն է, ու բոլորը գիտեն դրա մասին: Քաղց, հարձակվելու ցանկություն, խաղի վերահսկում, երբեք չհանձնվելու ունակություն, նվիրում ու գոլեր խփելու ձգտում... Սրանք այն արժեքներն են, որ տարիներ շարունակ առկա են եղել այս ակումբում, հենց դրանց շնորհիվ ենք հասել այսպիսի նվաճումների»:

«Մտածում եմ միայն առաջիկա խաղի մասին, ինչը առավելագույնն է, ինչ կարող եմ ու պետք է անեմ: Թիմը նույնն է, բայց սա ֆուտբոլ է, ու ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ֆուտբոլում կան մի քանի նպատակներ՝ գոլ խփել, պաշտպանվել, լավ հարձակվել, գնդակը տեղափոխել, բայց հաճույքը, բնավորությունը, քաղցն ու ցանկությունն այն ամենն են, որ նույնքան կարևոր են, որքան մյուս գործոնները»:

Մեղմ վերաբերմու՞նք, թե կոշտ մոտեցում՝ մարզումային պրոցեսում.

«Դա կաղապարում է մարդկանց, ու ես կողմնակից չեմ նման մոտեցումների: Ամեն ինչի համար էլ ժամանակ կա: Լրագրողները սիրում են մարդկանց դնել սահմանների մեջ, բայց ես նույն կերպ չեմ մտածում: Մի քանի մարզիչ եմ ունեցել ու չեմ կարող ասել, թե որ մեկն էր ավելի խիստ: Ամեն մեկն ունի իր ոճը, իսկ իմը ոճի մասին պետք է ուրիշները խոսեն»:

Վինիսիուսի մասին.

«Նա թիմի մի մասնիկն է, ու բոլոր ֆուտբոլսիտները, բացի վնասվածք ունեցողներից, կարող են լինել մեկնարկային կազմում: Բոլորն էլ հիանալի խաղացողներ են, չնայած նրանց որակները տարբեր են: Ամեն մեկը մի գործոնով է ուժեղ, ու հենց դրա հաշվին էլ ստեղծվում է թիմը»:

«Ես հեռու եմ պահում ինձ նրանից, ինչ կատարվում է դրսում, բայց հստակ ասեմ. նրան ժամանակ ու խաղադաշտում րոպեներ են պետք: Փորձն ու որակները պետք է միաձուլվեն, որ նա լավ ֆուտբոլիստ դառնա, իսկ այդ փորձը ձեռք բերելու համար պետք է մասնակցել խաղերի: Սա է ամենը, ու այս պրոցեսը սովորական է 18 տարեկան տղայի համար, որ եկել է «Ռեալ» ու այսպիսի տաղանդ ունի»:

Դարպասապահի մասին.

«Կազմը կիմանաք խաղից առաջ»:

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2518 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

34

62 : 21

77

2

Բարսելոնա

34

78 : 36

73

3

Ատլետիկո Մադրիդ

35

47 : 26

63

4

Սևիլիա

34

49 : 33

60

5

Վիլյառեալ

34

54 : 44

54

6

Խետաֆե

34

42 : 31

53

7

Ռեալ Սոսյեդադ

34

51 : 43

51

8

Վալենսիա

35

45 : 51

50

9

Ատլետիկ Բիլբաո

34

38 : 29

48

10

Գրանադա

34

42 : 40

47

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/07 21:30

Վալենսիա

2 : 1

Վալյադոլիդ

07/07 23:59

Սելտա

1 : 1

Ատլետիկո Մադրիդ

08/07 22:30

Բետիս

 : 

Օսասունա

08/07 22:30

Խետաֆե

 : 

Վիլյառեալ

08/07 23:59

Բարսելոնա

 : 

Էսպանյոլ

09/07 21:30

Մալյորկա

 : 

Լևանտե

09/07 21:30

Էյբար

 : 

Լեգանես

09/07 23:59

Ատլետիկ Բիլբաո

 : 

Սևիլիա

10/07 21:30

Ռեալ Սոսյեդադ

 : 

Գրանադա

10/07 23:59

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15:24:00 07.07.2020
18:09:23 05.07.2020
02:29:24 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 3-0․ Բենզեմա 86՛
02:28:25 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2-0․ Ասենսիո 74՛
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)
01:03:26 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Ռոդրիգոյի չարձանագրված գոլը(21՛)

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
22 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,62
18
29
Մեսի
Բարսելոնա
17
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
22
17
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
17 (3)
Օբլակ
Ատլետիկո
0,76
25
33
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
9
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
12
10
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
15 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,83
25
30
Սուարես
Բարսելոնա
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
13 (7)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,94
30
32
Կասորլա
Վիլյառեալ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Լուիս Սուարես
Բարսելոնա
13 (1)
Վացլիկ
Սևիլիա
1
31
31
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33