Կարիմ բենզեման հարցազրույց է տվել Codere-ին՝ «Ռեալի» պաշտոնական գործընկեր բուքմեյկերական ընկերությանը, ու խոսել Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղի մասին։
«Աս մրցաշարը այլ մակարդակի վրա է։ Ամեն մի խաղը կարևոր է, ոչ մեկը հեշտ չէ, ու դա այն է, ինչ ինձ դուր է գալիս։ «Ռեալ Մադրիդն» աշխարհի լավագույն ակումբն է։ Ամեն տարի պետք է հաջողակ լինես։ Հուսով եմ, որ ինչպես նախորդ մրցաշրջանում, բավականաչափ հաջողակ կլինենք Չեմպիոնների լիգայում, քանի որ այն շատ կարևոր է մեզ համար»։
«Գիտենք, որ կան շատ ուժեղ թիմեր, բայց պետք է ասեմ, որ ով էլ լինի ֆավորիտների շարքում, «Ռեալը» միշտ կլինի այդպիսին, քանի որ այս ակումբում նպատակը միշտ մեկն է՝ հաղթել ամեն ինչ ու լավ խաղալ, ու մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք և կենտրոնանանք հաղթելու վրա»։
«Ռոմայի» մասին.
«Ինչպես միշտ, առաջին խաղը տանն անցկացնելը կարևոր է։ Պետք է վերահսկենք գնդակն ու խաղի ռիթմը։ «Ռոման» լավ թիմ է՝ հիանալի ֆուտբոլիստներով համալրված»։
«Ամեն մի խաղն իր մոտիվացիան է բերում, ու ես միշտ մտածում եմ գոլեր խփելու, փոխանցումներ կատարելու ու թիմին օգնելու մասին։ Այս տարի ես երրորդ ավագն եմ ու պետք է շատ բաներ ցույց տամ»։
Լոպետեգիի մասին.
«Շատ լավ նշանակում է, քանի որ նա մի մարզիչ է, ով սիրում է ֆուտբոլը, գնդակը վերահսկելն, ու այն, որ մենք լավ ենք խաղում ու լավ պրեսինգ ենք կիրառում գնդակը կորցնելուց հետո։ Դա մեզ իսկապես մեծ օգուտ է տալիս»։
Տաղանդի մասին.
«Երբեք չեմ մոռանա այստեղ անցկացրած առաջին օրերս, քանի որ դրանք առաջինն էին իմ երազանքի ակումբում։ Տաղանդը շատ կարևոր է, բայց ամենակարևորը աշխատանքն է։ Դրանից հետո կարող ես որոշ բաներ անել տաղանդի հաշվին, բայց պետք է շատ աշխատես, որ հասնես ամենաբարձր մակարդակին»։
Los Meregues, Realmadrid.am