HalaMadrid TV MOBILE

Լոպետեգի. «Ունեմ մեկնարկային կազմի 24 ֆուտբոլիստ»
12:11:00 15.09.2018

«Ատլետիկի» դեմ խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել «Ռեալի» մարզիչ Խուլեն Լոպետեգին։

«Երբ լինում են միջազգային խաղերով պայմանավորված դադարներ, մենք գիտենք, թե ինչ սպասենք։ Ֆուտբոլիստները վերադառնում են այն ժամանակ, երբ ավարտվում են խաղերը, ու մենք փորձում ենք օգտագործել քիչ ժամանակը առաջնության վրա կենտրոնանալու համար»։

«Հիանալի, ոգևորիչ խաղ է սպասում ֆանտաստիկ մարզադաշտում, ու խաղալու ենք մի մրցակցի դեմ, որը 15 օր շարունակ պատրաստվել է այս մրցավեճին ու սպասել է մեզ, ու մենք պետք է պատրաստ լինենք նրան, ինչ սպասում է մեզ, որ կարողանանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրենք»։

«Ատլետիկի» մասին.

«Շատ ուժեղ «Ատլետիկ» ենք ակնկալում տեսնել, մի թիմ, որը կստիպի մեզ մեծ ջանքեր գործադրել հաղթանակի հասնելու համար։ Նրանք շատ լավ են նախապատրաստվել խաղին, որոշ ֆուտբոլիստներ շարք են վերադարձել, ու նրանք, վստահ եմ, լավ խաղ կցուցադրեն»։

Ռոտացիաների մասին.

«Շուտով «Ռոմայի» դեմ խաղն է, բայց մենք հիմա մտածում ենք միայն «Ատլետիկի» մասին։ Պետք է ամեն խաղին մոտենալ լիակատար էներգիայով։ Մենք հաշվի ենք առնում բոլոր հանգամանքները ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք «Ատլետիկի» դեմ շատ կարևոր խաղը»։

Լա լիգայի խաղերը՝ ԱՄՆ-ում.

«Արդեն իսկ ասել եմ կարծիքս այս հարցի վերաբերյալ, ու ես նման որոշման աջակից չեմ։ Ամեն մի թիմ պետք է խաղա նույն պայմաններում, որ մրցակցությունը հավասար լինի»։

Բենզեմայի մասին.

«Ես զարմացած չեմ, նա մեծագույն ֆուտբոլիստ է, ով պիկի վրա է, լավ տարիքում ու վիճակում։ Ցանկանում ենք, որ նա շարունակի անել այն, ինչ մինչ այժմ անում է, ու նույնիսկ ավելի լավ անի։ Հենց ֆուտբոլիստներն են դաշտում խաղում ու հաղթահարում բոլոր դժվարությունները»։

Բեյլի մասին.

«Բեյլը վերադարձել է շատ լավ վիճակում Ուելսի խաղերից հետո։ Նա վերջին խաղը կիրակի օրն է անցկացրել ու ժամանակ ուներ վերականգնվելու համար։ Ես պարգևներն այդքան էլ չեմ սիրում, բայց եթե պետք է անհատական պարգևներ շնորհվեն, ապա ավելի լավ է, որ դրանց արժանանան իմ ֆուտբոլիստները»։

Մեկնարկային կազմի երաշխավորված անդամներ.

«Ես ունեմ մեկնարկային կազմի 24 անդամներ։ Մենք ամեն մի խաղի համար ընտրում ենք լավագույն տարբերակը։ Ակնհայտ է, որ ինչքան շատ խաղեր անցկացնենք, այդքան ոմանք ավելի շատ րոպեներ կլինեն դաշտում, ոմանք՝ ավելի քիչ։ Կարծում եմ՝ մենք բալանսավորված թիմ ունենք, որը պատրաստ է խստապահանջ մրցաշրջանին»։

Սեբալյոսի մասին.

«Նա վերադարձել է շատ լավ վիճակում ու կարողացավ օգտագործել իր հնարավորությունը մինչմրցաշրջանի ընթացքում։ Քրտնաջան աշխատանքն ունի իր հատուցումը, նա հիանալի է մեկնարկել մրցաշրջանում։ Հիմա պետք է ավելի կայուն լինի։ Դանին ճիշտ ուղու վրա է»։

Ասենսիոյի մասին.

«Մարկոն շատ խաղաժամանակ է ստացել՝ խաղալով թե՛ ձախ, թե՛ աջ եզրերում։ Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է ու հիանալի հարված ունի։ Դա նրա գլխավոր ուժեղ կողմն է»։

Զիդանի մասին.

«Դա անձնական որոշում է։ Եթե նա նորից ցանկանում է մարզել, ապա դա հիանալի նորություն է, քանի որ նա փայլուն մարզիչ է»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2464 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16:08:36 16.08.2019
15:58:24 16.08.2019
15:56:41 16.08.2019
«Ռեալի» վերջին մարզումը «Սելտայի» դեմ «Բալայդոսում» կայանալիք խաղից առաջ
22:03:00 13.08.2019
Այն օրը, երբ Ռոնալդուն սկսեց գոլը տոնել արդեն հայտնի ձևով(«Չելսիի» դեմ հանդիպում)
15:56:47 12.08.2019
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-2. Խաղի տեսությունը
21:57:31 07.08.2019
Ազարի առաջին գոլը «Ռեալի» կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33