HalaMadrid TV MOBILE

Լոպետեգի. «Երբ գա ժամանակը, Վինիսիուսը կլինի կազմում»
17:52:58 26.08.2018

Խուլեն Լոպետեգին «Ժիրոնայի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է ունեցել ու պատասխանել լրագրողների հարցերին։

«Մենք ամեն մի խաղի տարբեր կերպ ենք նախապատրաստվում։ Նշանակություն ունի ինչպես մրցակիցն, այնպես էլ այն, թե խաղում ես տանը կամ դրսում։ Յուրաքանչյուր հանդիպում լիովին տարբեր է, ու առաջիկա խաղը բացառություն չէ։ Ցանկանում ենք վստահ լինել, որ լավագույնս պատրաստվել ենք ու հնարավոր ամենալավ վիճակով ենք մոտեցել այս խաղին։ Կփորձենք հաղթել «Ժիրոնային», ինչը և մեր նպատակն է»։

«Այս խաղը չափազանց կարևոր է մեզ համար։ Լա լիգայի ամեն մի խաղ ճակատամարտ է, ու այս մեկը ևս շատ կարևոր է։ Լա լիգայում մի շարք մարտահրավերներ են լինում։ Օրինակ, կարող ես խաղալ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո ու պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերես, և հենց այդ պատճառով էլ Լա լիգայում հարկավոր է կայունություն ունենալ։ Հենց այդ պատճառով այս խաղին մոտենում ենք ամենամեծ կենտրոնացվածությամբ ու ամբիցիաներով, քանի որ երեք միավոր վաստակելը շատ կարևոր է»։

Թիմի մասին.

«Միակ բանը, որում 100 տոկոս վստահ եմ, այն է, որ պետք է հավելյալ փայլ հաղորդել այն հոյակապ կազմին, որ ունեմ։ Լա լիգայի մրցաշրջանը սկսվել է, ու ամեն մի խաղը վճռորոշ է։ Այսօրվա երեք միավորը նույն արժեքն ունի, ինչ ապրիլ ամսվա խաղերում։ Կօգտագործեմ այն խաղացողներին, որոնք այժմ թիմում են, ու նրանք պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն։ Ես գոհ եմ իմ թիմի կազմից, ու պայքարելու ենք Լա լիգայի չեմպիոնության համար, ինչպես և պայքարելու ենք մյուս մրցաշարերում»։

Ձախ պաշտպանի դիրքը.

«Ռեգիլյոնը կլինի առաջին թիմի անդամ։ Նա ձախ պաշտպան է, մեր ակադեմիայի սանն է, հոյակապ մարզվում է, իսկ մեզ դուր է գալիս նրա խաղը։ Ռեգիլյոնը թիմին ոգևորվածություն ու մեծ էներգիա է հաղորդում։ Նա կստանա առաջին թիմի մասը կազմելու շանսը»։

Խաղաոճի մասին.

«Ամենակարևոր բանը ցանկացած թիմի խաղաոճում ֆուտբոլիստների գործոնն է։ Ես բավականին բախտավոր եմ, որ ունեմ փայլուն ֆուտբոլիստներ, որոնք շատ լավ են կատարում այն, ինչ մենք պահանջում ենք։ Շատ է խոսվում խաղաոճի ու գնդակի վերահսկման մասին, բայց նպատակը մեկն է՝ հաղթել խաղերում։ Թիմը կարող է դրա համար այս կամ այն ձևը ընտրել։ Կան խաղեր, երբ մրցակիցը հանձնում է գնդակը քեզ, իսկ որոշ թիմեր էլ տարածություններ են տալիս ու թույլ տալիս արագություններ զարգացնել։ Ամենակարևորը ֆուտբոլիստներն են, քանի որ հենց նրանք են տարբերություն ստեղծում։ Գնդակի տնօրինումը երբեմն օգնում է քեզ, իսկ երբեմն գործում քո դեմ։ Նպատակը խաղեր հաղթելն է, իսկ դա անելու տարբեր ձևեր կան, և մենք կփորձենք օգտագործել բոլոր այդ ձևերը»։

«Մենք տարված չենք գնդակը տնօրինելու մոլուցքով, այլ պարզապես ցանկանում ենք հաղթել։ Գնդակը գործիք է, որը օգնում է քեզ անել դա։ Կան այլ գործոններ ևս, ու ամեն ինչ կախված է մրցակցից, ում դեմ խաղում ենք։ Երբեմն ստանում ես տարածություններ և պետք է առավելագույսն օգտագործես դրանք։ Մենք պետք է կարողանանք բալանս ստեղծել հարձակման ու պաշտպանության միջև»։

Վինիսիուսի մասին.

«Նա թիմի մի մասն է։ Երբ մենք հայտավորենք նրան, Վինիսիուսը կլինի առաջին թիմում, իսկ եթե ոչ, ապա կխաղա «Կաստիլյայում»։ Ամեն դեպքում, նա ամենօրյա ռեժիմով մարզվելու է հիմնական թիմում։ Վինիսիուսը դեռ շատ երիտասարդ է ու նոր է ժամանել Եվրոպա։ Նա շատ է ցանկանում սովորել, իսկ մենք պետք է նրան ժամանակ հատկացնենք հարմարվելու համար։ Մարզումներում նա ամենաբարձր մակարդակի որակներ է ցույց տվել։ Ուշադիր հետևում ենք նրա առաջընթացին, ու երբ կարծենք, որ ճիշտ ժամանակն է, կներառենք նրան թիմի հիմնական կազմում»։

Լա լիգայի խաղերը՝ ԱՄՆ-ում.

«Այժմ մեր օրակարգում այլ հարցեր են, բայց ես տեղյակ եմ խնդրից ու լիովին աջակցում եմ ֆուտբոլիստների դիրքորոշումը։ Դա անելու համար կան հիմնավոր պատճառներ, ու անկեղծ ասած, ես ինքս չեմ պատկերացնում դա։ Որոշում կայացնողներն ի վերջո կգան հայտարարի, բայց հիմա ես լիովին խաղացողների կողքին եմ»։

Դարպասապահի դիրքը.

«Չեմ պատրաստվում որևէ բան բացահայտել, կազմը կտեսնեք խաղից առաջ։ Մենք դեռևս վերջնական ոչինչ չենք որոշել։ Ունենք հիանալի դարպասապահներ, և ի վերջո հենց մենք պետք է որոշում կայացնենք։ Դարպասապահի դերը մի փոքր տարբերվող ու յուրահատուկ է։ Ես հանգիստ եմ այս հարցում, քանի որ գիտեմ, որ անկախ կայացված որոշումից, թիմի համար շատ լավ է լինելու»։

Բեյլի ու Բենզեմայի գոլերի մասին.

«Մեզ հետաքրքրում է միայն այն, որ թիմը կարողանա գոլեր խփել ու նոր ռեկորդներ սահմանել։ Այնուամենայնիվ, պատասխանատվությունը չպետք է ընկնի միայն մի քանիսի վրա, քանի որ գոլ խփելը ողջ թիմի պարտականությունն է։ Կփորձենք այնպես անել, որ հնարավորինս շատ խաղացողներ աչքի ընկնեն, ինչպես նաև քիչ գոլեր ընդունենք սեփական դարպասը։ Դա անելու համար պետք է նախևառաջ լավ թիմային ոգի ունենալ»։

Լուկա Զիդանի մասին.

«Շատ հավանական է, որ նա կմիանա «Կաստիլյային», որտեղ հնարավորություն կունենա խաղալ ամեն շաբաթ, ու ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կվարվենք»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 2961 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

0 : 0

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

3 : 2

Սելտա

09/12 00:00

Օսասունա

1 : 1

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06:11:47 10.12.2019
06:07:41 10.12.2019
06:02:29 10.12.2019
Բենզեմայի գոլային փոխանցումներն ընթացիկ մրցաշրջանում
18:01:45 07.12.2019
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»՝ 2-0․ Խաղի տեսությունը
19:03:37 06.12.2019
«Պատմական գոլեր». Ռոբերտո Կառլոս
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
2
3
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բեյլ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33