Երեկ Տեո Էրնանդեսը մեկնել է Սան Սեբաստիան, որտեղ պաշտոնապես պայմանագիր կկնքի «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Ֆուտբոլիստը Մադրիդից Սան Սեբաստիան պետք է մեկներ ինքնաթիռով, բայց տեխնիկական խնդիրների պատճառով չվերթը հետաձգվել է, բայց դա չի խանգարել, որ Տեոն Բասկոնիա մեկնի ավտոմեքենայով։
Այսօր արդեն բուժզննումից հետո երկու ակումբները կհայտարարեն գործարքի մասին, որը ենթադրում է վարձակալություն՝ մեկ տարով։ Սպասվում է, որ Տեոն միանգամից կմիանա «Ռեալ Սոսյդադին» ու թիմի հետ կմասնակցի «Շտուտգարտի» ու «Ֆրայբուրգի» դեմ ընկերական խաղերին։
Հաշվի առնելով Տեոյի ծառայություններով հետաքրքրված ակումբների քանակը՝ երկու ռեալների միջև բանակցությունները որոշակի ժամանակ պահանջեցին, բայց ի վերջո ձեռք բերվեց համաձայնություն՝ հաշվի առնելով բոլորի կողմերի շահերը։
Տեոն Ասիեր Գարիտանոյի թիմում կլինի մեկնարկային կազմի անվիճելի խաղացող, ինչը թույլ կտա նրան փորձ ձեռք բերել ու ավելի ուժեղ վերադառնալ Մադրիդ։
Los Merengues, Realmadrid.am