HalaMadrid TV MOBILE

Կուրտուա. «Ես աշխարհի լավագույն թիմում եմ»
19:48:43 09.08.2018

«Մադրիդի «Ռեալն» այժմ իմ թիմն է ու իմ տունը»,- ասել է բելգիացին:

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստ ներկայացվելուց հետո Տիբո Կուրտուան ասուլիսների սրահում խոսել է իր՝ մադրիդյան ակումբի շարքը համալրելու մասին: «Այս պահին գլխումս տարբեր մտքեր են պտտվում... Ես այնքան հպարտ եմ, որ միացել եմ աշխարհի լավագույն թիմին և շատ խանդավառված եմ այս մարտահրավերից: Անհամբերությամբ սպասում եմ մարզումներն սկսելուն, որպեսզի նոր մրցաշրջանին լիարժեք պատրաստ լինեմ: Ես միանում եմ մի թիմի, որը, երեք տարի է, անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգայում: Ցանկանում եմ աջակցել թիմին ու շարունակել տիտղոսների նվաճումն ու պատմության կերտումը: Նոր մրցաշրջանում մեր նպատակը հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելն է: Մենք հիանալի թիմ ունենք, ու հույս ունեմ՝ կարող եմ օգնել թիմակիցներիս հաջողությունների հասնելու հարցում»:

Առաջարկների մասին.
«Երբ լավ ես հանդես գալիս, «Ռեալն» այն թիմն է, որը քեզ ուշադրություն է դարձնում: Մի շարք առաջարկներ եմ ստացել, որոնք ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ էին, սակայն ես ընտրեցի այն տարբերակը, որն ինձ ավելի հարմար էր, հատկապես երեխաներիս մոտ լինելու համար: Երբ սեղանին տեսա պայմանագրի առաջարկը, այլևս կասկած չունեի: Իմ նպատակը «Ռեալին» միանալն էր. դա բոլորը գիտեին»:

Իբրև երկրպագու.
«Երեխա ժամանակ բոլորն էլ ունեն իրենց նախընտրելի թիմը: Դարպասապահներից ինձ համար առանձնանում էր Իկեր Կասիլյասը: Ես հիացած էի նրանով, քանի որ նա մեծ մարտահրավեր էր հաղթահարել: Ես ունեի Իկերի մարզաշապիկը և երբ տասը տարեկան էի, գնացել էի «Անդերլեխտ» - «Ռեալ» խաղին: Ես ցնցվեցի, երբ տեսա, թե ինչպիսի վստահությամբ է 18-ամյա Իկերը խաղում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում»:

«Ատլետիկոյի» դեմ սուպերգավաթային խաղի մասին.
«Մարզիչը կորոշի, թե ով է խաղալու: Եթե նա որոշի, որ ես պետք է խաղամ, ես պատրաստ եմ ամբողջովին: Շատ լավ եմ զգում: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Հիանալի խաղ է սպասվում, և ես մեծ հարգանք ունեմ «Ատլետիկոյի» նկատմամբ: «Ատլետիկոյի» հետ հիանալի ժամանակ եմ անցկացրել, իսկ հիմա հիացմունքով սպասում եմ «Ռեալի» կազմում հանդես գալուն, քանի որ հիմա այն իմ թիմն է ու իմ տունը»:

Դարպասապահների հետ փոխհարաբերությունների մասին.
«Երբ նոր էի միացել «Չելսիին», գնացել էի Չեխին փոխարինելու: Մինչև հիմա էլ ես շատ լավ փոխհարաբերություններ ունեմ նրա հետ: Ես միշտ այնպես եմ անում, որ մենք միմյանց լավ հասկանանք: Եկել եմ այստեղ պայքարելու, մրցակցելու, ինչպես բոլորը, ու ես ուզում եմ ամեն ինչ անել, որ օգնեմ «Ռեալին» հաղթելու ու տիտղոսներ նվաճելու հարցում:

Կեյլորի հետ հանդիպել եմ, մենք մի փոքր զրուցել ենք: Ինչպես ասում էին, նա հիանալի տղա է: Պրոֆեսիոնալ տեսանկյունից նրան համարում եմ ֆանտաստիկ դարպասապահ: Ես եկել եմ՝ նրա նկատմամբ ունենալով մեծ հարգանք ու ակնկալում եմ բարձր մակարդակի մրցակցություն»:

Հիմնական դարպասապահի մասին.
«Ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, որ դու կլինես մեկնարկային կազմում: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը մարզումների ժամանակ այդ ամենը պիտի ապացուցի իր խաղով: Որ թիմում էլ խաղացել եմ, երաշխիքներ չեմ ստացել: Կարծում եմ՝ ես լավ դարպասապահ եմ, ինչպես Կեյլորը, Կասիլյան ու Լուկան: Կարող եմ ասել, որ «Ռեալում» այս դիրքը շատ լավ պաշտպանված է»:

Զարգանալու մասին.
«Ատլետիկոյում» ես երեխա էի: Պրեմիեր լիգայում թրծվել եմ ու զարգացում ապրել, սակայն կարծում եմ, որ իմ լավագույն տարիները դեռ առջևում են»:

Ազարի մասին.
«Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Հույս ունեմ՝ նորից կկարողանամ հանդես գալ նրա կողքին: Սպասենք ու տեսնենք՝ ինչ կլինի: Եթե նա մի օր տեղափոխվի այստեղ, փայլուն կլինի»:

Գևորգ Մովսիսյան, Realmadrid.am
Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3514 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 19

31

2

Սևիլիա

15

27 : 16

28

3

Ատլետիկո Մադրիդ

15

21 : 10

28

4

Ալավես

15

18 : 17

24

5

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

14

22 : 19

23

6

Լևանտե

15

27 : 25

22

7

Բետիս

15

16 : 17

22

8

Խետաֆե

15

16 : 12

21

9

Ժիրոնա

15

17 : 17

21

10

Էսպանյոլ

15

17 : 20

21

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

08/12 00:00

Լեգանես

1 : 1

Խետաֆե

08/12 16:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 0

Ալավես

08/12 19:15

Վալենսիա

1 : 1

Սևիլիա

08/12 21:30

Վիլյառեալ

2 : 3

Սելտա

08/12 23:45

Էսպանյոլ

0 : 4

Բարսելոնա

09/12 15:00

Էյբար

4 : 4

Լևանտե

09/12 19:15

Հուեսկա

0 : 1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

09/12 21:30

Ռեալ Սոսյեդադ

1 : 2

Վալյադոլիդ

09/12 23:45

Բետիս

2 : 0

Ռայո Վալեկանո

11/12 00:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Ժիրոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11.12 23:55

Ատլետիկո Մադրիդ

0 : 0

Բրյուգե

11.12 23:55

Մոնակո

0 : 2

Բորուսիա Դորտմունդ

11.12 23:55

Բարսելոնա

1 : 1

Տոտենհեմ

11.12 23:55

Ինտեր

1 : 1

ՊՍՎ

11.12 23:55

Լիվերպուլ

1 : 0

Նապոլի

11.12 23:55

Ցրվենա Զվեզդա

1 : 4

ՊՍԺ

11.12 21:55

Գալաթասարայ

2 : 3

Պորտու

11.12 21:55

Շալկե 04

1 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

12.12 23:55

Բենֆիկա

 : 

ԱԵԿ

12.12 23:55

Շախտյոր

 : 

Լիոն

12.12 23:55

Մանչեսթեր Սիթի

 : 

Հոֆենհայմ

12.12 21:55

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

ԲԿՄԱ

12.12 23:55

Յանգ Բոյզ

 : 

Յուվենտուս

12.12 23:55

Վալենսիա

 : 

Մանչեսթեր Յունայթեդ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Էդեն Ազարի դիմաց Չելսին պահանջում է Ասենսիոյին ու Կովաչիչին. արժի՞
Այո, այրժի կատարել այս փոխանակումը
Ոչ, չի կարելի կորցնել Ասենսիոյի ու Կովաչիչի պես երիտասարդներին
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:21:41 11.12.2018
10:51:35 08.12.2018
00:08:54 05.12.2018
Ոսկե Մոդրիչ / Այն, ինչ դուրս մնաց կադրից
02:40:02 04.12.2018
Մոդրիչի էմոցիաները՝ Ոսկե գնդակը նվաճելուց հետո
13:39:08 02.12.2018
Անկրկնելի տարի Մոդրիչի համար
21:15:11 27.11.2018
Ինչպես է թիմը պատրաստվել Ռոմայի հետ խաղին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ստուանի
Ժիրոնա
11 (1)
Օբլակ
Աթլետիկո
0,69
9
15
Մեսսի
Բարսելոնա
6
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
10
5
3
1
Մեսսի
Բարսելոնա
11 (1)
Լոպես
Էսպանյոլ
0,77
10
15
Ջոնի
Սելտա
5
Բեյլ
Ռեալ Մադրիդ
8
4
3
0
Ասպաս
Ռայո Վալեկանո
10 (3)
Սորիա
Խետաֆե
0,85
12
15
Սարաբիա
Սեւիլյա
5
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Սուարես
Բարսելոնա
10 (1)
Պաչեկո
Ալավես
1,08
16
15
Գոմես
Ալավես
4
Իսկո
Ռեալ Մադրիդ
4
1
1
2
Սիլվա
Սեւիլյա
8
Տեր Շտեգեն
Բարսելոնա
1,15
15
15
Սուարես
Բարսելոնա
4
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33