Մինչդեռ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը ավելի ու ավելի իրական է դառնում, նրա գործակալ Ժորժե Մենդեշը պորտուգալական ԶԼՄ-ների հետ զրույցում որոշ մեկնաբանություններ է արել։
Բուքմեյքերները ևս կտրուկ նվազեցրել են Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորության գործակիցը, ինչն իր հերթին կրակի վրա յուղ է ավելացրել։
«Եթե դա տեղի ունենա, ապա կլինի նոր սկիզբ ու նոր մարտահրավեր նրա հիանալի կարիերայում»,- ասել է Մենդեշը Record-ի հետ զրույցում։
«Եթե Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա «Ռեալից», ապա նա հավերժ շնորհակալ կլինի ակումբին, նախագահին ու անձնակազմի բոլոր անդամներին անխտիր, ինչպես նաև «Ռեալի» բոլոր երկրպագուներին՝ ամբողջ աշխարհում»,- եզրափակել է Մենդեշը։
Նշենք, որ Մենդեշը չորեքշաբթի հանդիպում է ունեցել «Ռեալի» ղեկավարության հետ՝ հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար։
Los Merengues, Realmadrid.am