HalaMadrid TV MOBILE

Ո՞վ է Ալվարո Օդրիոսոլան
00:35:08 06.07.2018

Ալվարո Օդրիոսոլան (ծնված 1995 թվ. դեկտեմբերի 14-ին Սան Սեբաստիանում) Մադրիդի «Ռեալի» նոր ֆուտբոլիստն է։ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն ուժեղացնում է իր կազմը համաշխարհային ֆուտբոլի ամենախոստումնալից ու երիտասարդ պաշտպաններից մեկով։ Աջ պաշտպանը, որ հայտնի է իր արագացումներով ու ճեղքումներով, Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցեց Աշխարհի առաջնությանը, իսկ նրա առանձնացող որակներից են արագությունն ու գնդակներ խլելու կարողությունը։ Ալվարոն «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է Լա լիգայի 35 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև թիմում ամենից շատ փոխանցումներն է կատարել դեպի տուգանային հրապարակ։ Նա նաև իր նորամուտն է նշել եվրոպական մրցահարթակում՝ մասնակցելով Եվրոպա լիգայի 6 խաղի ու դառնալով մեկ գոլի հեղինակ՝ «Զալցբուրգի» դեմ խաղում։

Օդրիոսոլան բասկյան ակումբի սան է, իսկ նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում նշել է 2013/14 մրցաշրջանում, ինչպես նաև ակումբի երկրորդ թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգային։ Ակումբի հիմնական թիմում նա իր նորամուտը նշել է 2017-ի դեկտեմբերին, ինչից հետո Ալվարոն դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստն ու առաջին իսկ մրցաշրջանում մասնակցեց 16 խաղի՝ «Սոսյեդադի» հետ միասին գրավելով Լա լիգայում 6-րդ տեղը։ Այդ տարի ՈՒԵՖԱ-ն նրան ընդգրկեց Լա լիգայի հայտնությունների թիմում։

Ինչպես և «Ռեալ Սոսյեդադում», միջազգային մակարդակում ևս նրա նորամուտը լավ ստացվեց։ Արդեն 2017-ի մարտին նա սկսեց խաղալ Իսպանիայի երիտասարդական հավաքականում՝ Դանիայի դեմ նորամուտի խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նույն տարվա հոկտեմբերին նա արդեն նշեց նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում՝ Ալբանիայի դեմ խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Հենց Խուլեն Լոպետեգին նրան շանս տվեց խաղալ հիմնական հավաքականում, ինչպես նաև Օդրիոսոլային ընդգրկեց հավաքականի հայտացուցակում՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարից առաջ անցկացրած ընկերական խաղերից մեկում էլ նա խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ տուգանային հրապարակի մատույցից օդից կատարած հիանալի հարվածով գրավելով Շվեյցարիայի դարպասը։

Կարիերան.

- «Ռեալ Սոսյեդադ Բ» (2013-2017)

- «Ռեալ Սոսյեդադ» (2017-2018)

- «Ռեալ Մադրիդ» (2018- )

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4418 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33