ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սկզբունքային համաձայնության է հասել «Ռեալ» տեղափոխվելու հարցում, հայտնում է AS-ը:
Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացին ցանկանում է տեղափոխվել Մադրիդ, սակայն հասկանում է, որ փարիզցիները ներկա պահին չեն դիտարկի տրանսֆերի ոչ մի առաջարկ: Այդ մասին նա հայտնել է «Ռեալի» ղեկավարներին, որոնց հետ կապ է հաստատել:
Բրազիլացին չի ցանկանում լուրջ կոնֆլիկտի մեջ մտնել փարիզյան ակումբի հետ և «Ռեալին» խնդրել է ևս մեկ տարի սպասել:
Los Merengues, Realmadrid.am