«Դորտմունդին» խփած նրանց գոլերը ևս հայտնվել են լավագույն տասնյակում։
Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկությունը տեսավ Կրիշտիանու Ռոնալդուի ու Գարեթ Բեյլի անհավանական շրջադարձ հարվածներով գոլերը։ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական կոմիտեն գնահատել է դրանց գեղեցկությունն, ու հենց այս գոլերն են գլխավորում մրցաշրջանի լավագույն գոլերի տասնյակը։ Առաջին հորիզոնականում պորտուգալացի հարձակվողի գոլն է, որը «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղի զարդը դարձավ քառորդ եզրափակչում։ ՈՒԵՖԱ-ն այս գոլը բնութագրում է որպես տեխնիկայի որ տաղանդի հիանալի համադրություն։
Երկրորդ տեղում Բեյլի գոլն է՝ խփված կիևյան եզրափակչում։ Ուելսցու գոլն առանցքային դերակատարում ունեցավ Դեսիմոտերսերան նվաճելու գործում՝ առաջ մղելով «Ռեալին» հաշվի մեջ։
Բեյլի ևս մեկ գոլ հայտնվել է 6-րդ հորիզոնականում։ Դա Դորտմունդի «Բորուսիային» խմբային փուլում խփած գնդակն է։ Այս գոլը լավագույնն էր ճանաչվել երկրորդ տուրում։
Լավագույն տասնյակը եզրափակում է Կրիշտիանուն՝ «Բորուսիային» խփած գնդակով։ Այս անգամ գոլը խփվեց «Բեռնաբեուում»՝ տուգանային հրապարակի մատույցներից կատարած հիասքանչ հարվածով։
Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության լավագույն 10 գոլերը.
1- Կ. Ռոնալդու (Յուվենտուս 0-3 Ռեալ Մադրիդ, 1/4 եզր., 1-ին խաղ)
2- Գարեթ Բեյլ (Ռեալ Մադրիդ 3-1 Լիվերպուլ, եզրափակիչ)
3- Հիգուային (Յուվենտուս 2-2 Տոտենհեմ, 1/8 եզր., 1-ին խաղ)
4- Գրիզման (Ատլետիկո 2-0 Ռոմա, Խմբային փուլ)
5- Ջեկո (Չելսի 3-3 Ռոմա, Խմբային փուլ)
6- Բեյլ (Բորուսիա 1-3 Ռեալ Մադրիդ, Խմբային փուլ)
7- Ֆրեդ (Շախտյոր 2-1 Ռոմա, 1/8 եզր., 1-ին խաղ)
8- Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի 2-0 Շախտյոր, Խմբային փուլ)
9- Ինսինյե (Նապոլի 3-0 Շախտյոր, Խմբային փուլ)
10- Կ. Ռոնալդու (Ռեալ Մադրիդ 3-2 Բորուսիա, Խմբային փուլ)
Los Merengues, Realmadrid.am