HalaMadrid TV MOBILE

Կիևյան կոտլետ կամ «Ограбление по украински»
16:56:55 16.05.2018

Մադրիդի «Ռեալի» ու «Լիվերպուլի»  հազարավոր երկրպագուներ բավականին բախտավոր են գտնվել ու կարողացել են ձեռք բերել իրենց սիրելի թիմերի մասնակցությամբ եզրափակչի տոմսեր։ Կարծես թե սա պետք է լիներ նրանց գլխավոր խնդիրը, բայց պարզվում է՝ ոչ։

Ամենամեծ գանձը ունենալով ձեռքերին՝ երկրպագուները առերեսվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև ուղևորվելու ու այնտեղ գիշերելու դաժան իրականությանը։

Շատ դեպքերում, երկրպագուներին եզրափակչին մեկնելու մտքից հետ է պահել Կիև հասնելու ծախսերը, մի վայր, որն ՈՒԵՖԱ-ի կողմից ընտրվել էր որպես ընդունող քաղաք։

Դաժան իրականությունը.

Իրականությունն այն է, որ ՈՒԵՖԱ-ի կողմից ակումբներին տոմսերի քվոտան հատկացնելուց հետո երկրպագուները, որ արժանացել են այդ տոմսերին, ստիպված են մոտ 800 եվրո վճարել ավիտոմսի համար, որ Իսպանիայից կամ Անգլիայից հասնեն Կիև, այն էլ՝ 21 ժամ տևեղ ճանապարհորդությունից հետո միայն։

Ինքնաթիռները ուրբաթ օրն են օդ բարձրանում, ու երկրպագուները հասնում են Կիև միայն շաբաթ օրը՝ 17։50-ին, ինչը նրանց շատ քիչ ժամանակ է թողնում մարզադաշտ հասնելու ու խաղը դիտելու համար։

Խաղի օրը հարմար թռիչքներ ընդհանրապես չկան, ու ամենաշուտը հնարավոր է մեկնել 15։20-ին (եվրոպական ժամանակով) ու հասնել Կիև միայն խաղի ավարտից հետո։

Բացի այդ, չկան նաև ուղիղ չվերթներ, համենայն դեպս, էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման ամենահայտնի պորտալներում դրանք բացակայում են։

Խաղի օրը մեկնելու միայն մեկ տարբերակ կա, բայց դա մարդկանց կարժենա իրենց ամսեկան աշխատավարձի չափ։ 1 կանգառով չվերթից օգտվելու համար հարկավոր է վճարել «ընդամենը» 2900 եվրո։

«Հյուրանոցային բորշը»

Եթե նույնիսկ երկրպագուները հաղթահարում են Կիև հասնելու խնդիրը, նրանց դեռ սպասում է գլխավոր խնդիրը՝ հյուրանոցային համար կամ վարձակալվող բնակարան գտնելը։ Երկու դեպքում էլ հնարավոր է գտնել տարբերակներ, բայց...

Հյուրանոցում ամենաէժան տարբերակը մեկ օրվա համար 700 եվրո վճարելն է։ Իսկ ահա սովորաբար 48 եվրո արժեցող համարները մայիսի 26-ի գիշերվա համար արժեն 3000 եվրո։

Երեքաստղանի հյուրանոցներից երկուսը առաջարկում են համարներ 2100 ու 1590 եվրոյով՝ մեկ գիշերվա համար։

Բնակարանների դեպքում խնդիրը նույնքան անլուծելի է։ Քաղաքի կենտրոնից 9 կմ հեռավորության վրա գտնվող բնակարանները՝ 50 քմ մակերեսով, արժեն 6300 եվրո, իսկ 38 քմ մակերեսով բնակարանը՝ 1685 եվրո՝ մեկ օրվա համար։

Մի շարք երկրպագուներ արդեն իսկ սկսել են հրաժարվել իրենց տոմսերից՝ նշված խնդիրներից ելնելով։ Մյուսները, որ այնուամենայնիվ գնալու են Կիև, հյուրանոցի ու ավիատոմսի համար վճարել են դեռ շատ վաղուց՝ հուսալով, որ «Ռեալը» կամ «Լիվերպուլը» դուրս կգան եզրափակիչ։

Ոմանք կդատարկեն իրենց գրպանները, մյուսները կփորձեն վերավաճառել իրենց տոմսերը, չնայած ակումբն արգելում է դա, իսկ ոմանք էլ պարզապես կհետևեն շատերի օրինակին ու կհրաժարվեն ՉԼ եզրափակիչը ստադիոնից դիտելու մտքից։

Ուկրաինական «շտապ-օգնություն»

Ուկրաինայի բնակիչները, տեսնելով հյուրանոցների գերագրեսիվ քաղաքականությունն ու խելացնոր գները, որոշել են ակցիա սկսել։ Սովորական մարդիկ պարզապես առաջարկում են երկրպագուներին անվճար հյուրընկալվել իրենց տներում խաղի օրերին՝ այսպիսով թե խնայել իրենց գումարը, թե հաճելի տպավորություններ ստացած հեռանալ Կիևից։ 

Այս ակցիային արդեն միացել են հազարավոր մարդիկ, ովքեր հույս ունեն, որ որոշ «բիզնեսմենների» արագ հարստանալու ձգտումը չի կարողանա խաթարել երկրի բարի համբավն ու փչացնել Ուկրաինա կատարած այցից ստացվելիք տպավորությունները։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4227 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

28

73 : 27

66

2

Ատլետիկո Մադրիդ

28

39 : 19

56

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

28

49 : 32

54

4

Խետաֆե

28

36 : 24

46

5

Սևիլիա

28

46 : 34

44

6

Ալավես

28

31 : 31

44

7

Բետիս

28

32 : 36

39

8

Վալենսիա

27

28 : 23

37

9

Ատլետիկ Բիլբաո

27

28 : 29

37

10

Ռեալ Սոսյեդադ

28

33 : 33

36

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/03 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լևանտե

16/03 16:00

Հուեսկա

1 : 3

Ալավես

16/03 19:15

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Սելտա

16/03 21:30

Ատլետիկ Բիլբաո

2 : 0

Ատլետիկո Մադրիդ

16/03 23:45

Լեգանես

0 : 2

Ժիրոնա

17/03 15:00

Էյբար

1 : 2

Վալյադոլիդ

17/03 19:15

Էսպանյոլ

0 : 1

Սևիլիա

17/03 21:30

Վալենսիա

0 : 0

Խետաֆե

17/03 21:30

Վիլյառեալ

3 : 1

Ռայո Վալեկանո

17/03 23:45

Բետիս

1 : 4

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/04 23:00

Տոտենհեմ

 : 

Մանչեսթեր Սիթի

09/04 23:00

Լիվերպուլ

 : 

Պորտու

10/04 23:00

Մանչեսթեր Յունայթեդ

 : 

Բարսելոնա

10/04 23:00

Այաքս

 : 

Յուվենթուս

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Իսկոն ու Մարսելոն պե՞տք է լինեն մեկնարկային կազմում
Այո։ Զիդանը պետք է երկուսին էլ վստահի
Ոչ։ Մեկ խաղով ոչինչ չի որոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15:31:15 21.03.2019
17:19:00 14.03.2019
00:59:05 13.03.2019
Զիդանը վերադարձավ Ռեալ Մադրիդ սիթի
16:00:07 12.03.2019
ԶԻԴԱՆ / Բարի վերադարձ, լեգենդ
00:29:09 10.03.2019
1994-1995 / Ռաուլի գոլը Վալյադոլիդի հետ խաղում
15:58:32 09.03.2019
Ռեալի ֆուտբոլիստները նոր Audi-ներ են ստացել

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
29 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,63
17
27
Մեսսի
Բարսելոնա
12
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21
13
3
5
Սուարես
Բարսելոնա
17 (3)
Սորիա
Խետաֆե
0,96
26
27
Ջոնի
Ալավես
9
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Ստուանի
Ժիրոնա
16 (2)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
1,30
35
27
Սարաբիա
Սեւիլյա
9
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Բեն Յեդեր
Սևիլյա
15 (1)
Վացլիկ
Սեւիլյա
1,41
38
27
Գրիզման
Աթլետիկո
7
Իսկո
Ռեալ Մադրիդ
5
2
1
2
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
13 (3)
Մասիպ
Վալյադոլիդ
1,48
40
27
Մենդես
Սելտա
7
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33